Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ 1 տուր
13 Հունիս 2021 - 20:00
Ավստրիա
Հյուսիսային Մակեդոնիա
1 - 0 Շտեֆան Լայներ - 18`
1 - 1 Գորան Պանդև - 28`
2 - 1 Միխայել Գրեգորիչ - 78`
3 - 1 Մարկո Արնաուտովիչ - 89`
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականին հաղթելով՝ Ավստրիայի հավաքականն իր ակտիվում գրանցում է 3 միավոր, որով C խմբի մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականում է:
Երևանի ժամանակով 23:00-ին կմեկնարկի խմբի մյուս՝ Նիդեռլանդներ – Ուկրաինա հանդիպումը:
Այս հաղթանակն առաջինն էր Ավստրիայի պատմության մեջ Եվրոպայի առաջնությունում, որում ընտրանին անցկացրել է 7 խաղ: Հաղթանակը միաժամանակ առաջինն էր վերջին 30 տարիներին խոշոր մրցաշարերի(ԱԱ, ԵԱ) եզրափակիչ հատվածում:
Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի համար սա առաջին հանդիպումն էր խոշոր մրցաշարերի(ԱԱ, ԵԱ) եզրափակիչ հատվածում: Գորան Պանդևը դարձավ ընտրանու պատմության առաջին գոլի հեղինակը Եվրոպայի առաջնության եզրափակիչ հատվածում:
2-րդ տուրում Ավստրիայի հավաքականը կմրցի Նիդեռլանդների ընտրանու հետ, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը՝ Ուկրաինայի:
Վիճակագրական տվյալներ խաղից՝
Ավստրիա(60%) – Հյուսիսային Մակեդոնիա(40%)
Հարվածներ՝ 11-7(դարպասին՝ 7-2)
Անկյունային հարվածներ՝ 4-0
Խաղից դուրս վիճակ՝ 1-0
Դեղին քարտեր՝ 1-2
Խախտումներ՝ 13-16