Logo

Ըմբիշները պլանավորում են առաջին հավաքը անցկացնել հուլիսին

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 29.06.2020ՍՊՈՐՏ
Բացառիկ
03.09.2019 greco roman wrestling training 15 edik sahakyan - Ըմբիշները պլանավորում են առաջին հավաքը անցկացնել հուլիսին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 03:24

-

-

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը VNews.am-ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես է մարզչական շտաբը կազմակերպում մարզումային գործընթացները։

Ըմբիշները դադարել են գորգային մարզումները մարտի կեսերին, երբ Հայաստանում հայտարարվեց արտակագ դրություն, ու մեր ընտրանին նախապատրաստվում էր Բուդապեշտում կայանալիք Օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որը ավելի ուշ նույնպես հետաձգվեց անորոշ ժամանակով։

«Առ այսօր ըմբիշների պարապմունքները տեղային են կազմակերպվում, ընդհանուր թիմով մարզումներ չենք անցկացնում, հիմնականում՝ փոքր խմբերով, որպեսզի չխախտենք պարետատան ցուցումները։ Մարզիկները  արագաուժային աշխատանքներ են կատարում բաց երկնքի տակ։ Բոլորս մշտական կապի մեջ ենք։

Երբեմն այնպես է լինում, որ երկու փոքր խումբը մյուսին է միանում։ Մենք տեղյակ ենք՝ Գյումրիում ինչպես են մարզվում, անձնական մարզիչների հետ անընդհատ շփվում ենք»։

104471372 2531144130480057 1562178730650214788 n - Ըմբիշները պլանավորում են առաջին հավաքը անցկացնել հուլիսին

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) հայտարարել էր, որ մրցաշարերը կվերադառնան սեպտեմբերի մեկից ոչ շուտ։ Հնարավոր է, որ աշնանը տեղի ունենան պատանեկան ու երիտասարդական մայրցամաքային առաջնություններ։ Իսկ աշխարհի առաջնությունը անցկացնելու վերաբերյալ դեռևս որոշում չկա։ Հաղորդագրության մեջ շեշտվում էր, որ բոլոր ծրագրերը կհստակեցվեն օգոստոսին կայանալիք հանդիպման ժամանակ։

«Մենք պլանավորում ենք հուլիս ամսվա կեսերից հավաք անցկացնել, հիմա ստույգ օրը չեմ կարող ասել։ Երևի թե, Ծաղկաձորի մարզաբազայում հավաք կկազմակերպենք, այդտել էլ կփորձենք մեր աշխատանքները կարգավորել։ Երբ օգոստոսին կոնկրետացվի ամեն ինչ, ըստ դրա՝ կկազմակերպենք մեր աշխատանքները։ Չի բացառվում նաև, որ պատանիներն ու երիտասարդներն էլ միանան մեծահասակներին։

1814.06.2019 wrestling training  960x640 - Ըմբիշները պլանավորում են առաջին հավաքը անցկացնել հուլիսին

Բայց այն, որ այլևս տեղ չունենք նահանջելու, այդ մասին խոսք չկա։ Պետք է ըմբիշների մարզավիճակը հասցնենք այն վիճակին, որ մարտի սկզբում թողել էինք։

Մարզումներին այնպիսի պլանով պիտի աշխատենք, որ աստիճանաբար բարձրացնենք ծանրաբեռնվածությունը, թե՛ գորգային, թե՛ արագաուժային ասպեկտներով»։

Հայաստանի հավաքականը մինչև կորոնավիրուսի բռնկումը մասնակցել էր Ռոմայում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությանը, որտեղ ոսկե մեդալակիրներ էին դարձել Արթուր Ալեքսանյանը (97 կգ) ու Գևորգ Ղարիբյանը (60 կգ), իսկ Կարեն Ասլանյանը (67 կգ) ու Կարապետ Չալյանը (77 կգ) դարձել էին բրոնզե մեդալակիրներ։

103842142 2526372464290557 5506348964067980542 o - Ըմբիշները պլանավորում են առաջին հավաքը անցկացնել հուլիսին
Մարզումները սարերում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա