Իտալական «Ռոման», «Ատալանտան» և Գերմանիայի նորընծա չեմպիոն Լևերկուզենի «Բայերը» դուրս եկան Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ:
«Ռոման» քառորդ եզրափակիչում հաղթահարեց իտալական «Միլանի» արգելքը: Դանիելե դե Ռոսիի գլխավորած թիմը պատասխան խաղում տանը հաղթեց 2-1 հաշվով, գոլի հեղինակ դարձան իտալացի պաշտպան Ջանլուկա Մանչինին և արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան: «Ռոման» դիմակայության առաջին խաղում էլ հաղթել էր 1-0 հաշվով:
Հռոմեական թիմը կիսաեզրափակիչում կմրցի «Բայերի» հետ, որը քառորդ եզրափակիչում հաղթահարեց անգլիական «Վեսթ Հեմի» արգելքը: Խաբի Ալոնսոյի գլխավորած թիմը պատասխան խաղում հյուրընկալվելիս 1-1 հաշիվը գրանցեց, սակայն կշարունակի պայքարը, քանի որ տանը հաղթել էր 2-0 հաշվով:
Բերգամոյի «Ատալանտան» էլ հաղթահարեց անգլիական «Լիվերպուլի» արգելքը: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը պատասխան խաղում հյուրընկալվելիս եգիպտոսցի հարձակվող Մոհամեդ Սալահի գոլի շնորհիվ հաղթեց 1-0 հաշվով, սակայն դուրս մնաց պայքարից, քանի որ իտալական ակումբն «Էնֆիլդում» հաղթել էր 3-0:
«Ատալանտան» եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ֆրանսիական «Մարսելի» և Լիսաբոնի «Բենֆիկայի» դիմակայության հաղթողի հետ: Այս դիմակայությունը տեղափոխվել է լրացուցիչ ժամանակ:
Եվրոպա լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղեր
«Ռոմա» (Իտալիա) - «Միլան» (Իտալիա)՝ 2-1 (առաջին հանդիպում՝ 1-0) (տեսանյութ)
Ջանլուկա Մանչինի, 12, Պաուլո Դիբալա, 22 - Մատեո Գաբիա, 85
Հեռացում՝ Զեկի Չելիկ, 31 («Ռոմա»)
«Ատալանտա» (Իտալիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 0-1 (առաջին հանդիպում՝ 3-0) (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 7 (11մ)
«Վեսթ Հեմ» (Անգլիա) - «Բայեր» (Գերմանիա)՝ 1-1 (առաջին հանդիպում՝ 0-2) (տեսանյութ)
Մայքլ Անտոնիո, 13 - Ժերեմի Ֆրիմպոնգ, 89