Logo

Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին

19:29 / 19.04.2024Լուրեր
null

Ապրիլի 26-ից մայիսի 10-ը Two Arcs-ում տեղի կունենան Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները: Կբացվի Մկրտիչ Մազմանյանի դիմաքանդակների ինտերակտիվ ցուցահանդեսը, որտեղ ներկայացված կլինի շանսոնյեի 10 դիմաքանդակ։ Ինտերակտիվ այս եզակի ցուցահանդեսն իր այցելուներին կօգնի բացահայտել «թաքնված» Շառլին։ Ցուցահանդեսով հեղինակը նպատակ ունի հարգանքի տուրք մատուցել Շառլ Ազնավուրին՝ իր հսկայական երաժշտական և հոգևոր ժառանգության համար։ Միջոցառման պատվավոր հյուրն է լինելու «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը: Ցուցահանդեսի բացման օրը տեղի կունենա նաև քանդակագործի աշխատանքներին ու ստեղծագործական կյանքին նվիրված գրքի շնորհանդեսը։