Logo

Netflix-ը ներկայացրել է «Հարյուր տարվա մենություն» սերիալի նոր թիզերը

23:11 / 19.04.2024Լուրեր
null

Netflix-ը ներկայացրել է «Հարյուր տարվա մենություն» սերիալի նոր թիզերը: Սերիալը Գաբրիել Գարսիա Մարկեսի համանուն վեպի ադապտացիան է և ընդգրկում է մի քանի սերունդ, պատմում՝ Բուենդիա ընտանիքի և առասպելական Մակոնդո քաղաքի հիմնադրման մասին: Սերիալի պրեմիերան կկայանա տարեվերջին։ Իսպանալեզու սերիալը նկարահանվել է Կոլումբիայում՝ Գարսիա Մարկեսի ընտանիքի աջակցությամբ: Թիզերում երևում է, թե ինչպես է Աուրելիանո Բաբիլոնիան կարդում Մելկիադեսի առասպելական օրագիրը և հեռուստադիտողներին տեղափոխում Մակոնդո: Այնտեղ նա տեսնում է գնդապետ Աուրելիանո Բուենդիային՝ կանգնած գնդակահարության ջոկատի առջև, և հիշում է այն օրը, երբ հայրն իրեն տարել էր սառույցի որոնումների: Netflix-ը պատմել է, որ այս սերիալը Լատինական Ամերիկայի ամենահավակնոտ նախագծերից է, որը կյանքի են կոչել Կոլումբիայի և Լատինական Ամերիկայի ամենատաղանդավոր արտիստները: