Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը 5-րդ գոլը խփեց Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում:
Պրո լիգայի 28-րդ տուրի տնային խաղում «Ալ Ֆաթեհը» 3-1 հաշվով հաղթեց «Ալ Ռաեդին»: 31-ամյա Սելարայանը 12-րդ րոպեին կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող Քրիստիան Տելյոյի կատարած փոխանցումից հետո կրկնապատկեց տանտերերի առավելությունը՝ 2-0:
«Ալ Ֆաթեհը» 40 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, «Ալ Ռաեդը» 30 միավորով 13-րդն է:
Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, 28-րդ տուր
«Ալ Ֆաթեհ» - «Ալ Ռաեդ»՝ 3-1
Ջանինի, 7, 60, Լուկաս Սելարայան, 12 - Ջուլիո Տավարես, 56
Չիրացրած 11-մետրանոց՝ Ջանինի, 25 («Ալ Ֆաթեհ»)