Եվրոպական ազգային առաջատար առաջնություններում պայքարն աստիճանաբար դառնում է ծայրահեղ լարված, և հանգստյան օրերին կայանալու են հերթական մրցավեճերը: Դրանք խոստանում են թեժ ու գրավիչ ժամանց ապահովել երկրպագուներին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 խաղ, որոնք առավել ինտրիգային են:
«Բորուսիա Դորտմունդ» – «Բավարիա»
Գերմանիայի Բունդեսլիգա, 11-րդ տուր, նոյեմբերի 10, մեկնարկը՝ 21։30-ին,
Թիմերի դիրքերը մրցաշարային աղյուսակում․ «Բորուսիա Դորտմունդ»՝ 1-ին հորիզոնական (24 միավոր), «Բավարիա»՝ 3-րդ հորիզոնական (20 միավոր),
Կողմերի վերջին 5 դիմակայությունում․ «Բորուսիան» հաղթել է 1 անգամ, «Բավարիան»՝ 3, իսկ Գերմանիայի Սուպերգավաթի 2017թ․ խաղարկությունում «Բավարիան» առավելության է հասել 11-մետրանոց հարվածաշարում (հիմն․ ժ․՝ 2-2)։