Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար ֆուտբոլային առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները:
VivaroNews-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության:
«Չելսի» – «Արսենալ»
Պրեմիեր լիգա, 24-րդ տուր, 4-ը փետրվարի, մեկնարկը՝ 16։30-ին
Թիմերի դիրքը մրցաշարային աղյուսակում․ «Չելսի»՝ 1-ին հորիզոնական (56 միավոր), «Արսենալ»՝ 3-րդ հորիզոնական (47 միավոր)
«Չելսին» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է 4 հաղթանակ, գրանցել մեկ ոչ-ոքի
«Արսենալը» բոլոր մրցաշարերում իր վերջին 5 հանդիպումներում տոնել է 4 հաղթանակ, կրել մեկ պարտություն
Կողմերի վերջին 5 դիմակայություններում՝ թիմերը հաղթել են 2-ական անգամ, գրանցվել է մեկ ոչ-ոքի