Logo

Ուպամեկանոն կատարեց հաջորդ ակումբի իր ընտրությունը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 12.02.2021ՍՊՈՐՏ
dayot - Ուպամեկանոն կատարեց հաջորդ ակումբի իր ընտրությունը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:14

-

-

«Լայպցիգի» պաշտպան Դայո Ուպամեկանոն կարիերան կշարունակի գերմանական մեկ այլ ակումբում: 22-ամյա ֆուտբոլիստը կտեղափոխվի «Բավարիա»: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը:

Ֆրանսիացի ֆուտբոլիստն ընտրություն է կատարել հօգուտ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակրի, մինչդեռ նրա ծառայություններով հետաքրքրված էին ևս մի քանի հանրահայտ ակումբներ: Աշխարհի նորընծա ակումբային չեմպիոնը կվճարի պայմանագրով ամրագրված այն հրաժարագինը, որը կսկսի գործել այս տարվա ամառվանից: Գործարքի արժեքը կկազմի 42 մլն եվրո։

Ուպամեկանոն Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 խաղի, խփել 1 գոլ և ստացել 3 դեղին քարտ:

Ֆրանսիայի ազգային հավաքականում մասնակցած 3 մրցավեճում դարձել է 1 գոլի հեղինակ:

Որ ակումբն է այս պահին ֆավորիտ Դավիդ Ալաբայի համար պայքարում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: