Եվրոպական ազգային առաջատար առաջնությունները վերադառնում են միջազգային հանդիպումներով պայմանավորված դադարից հետո և հանգստյան օրերին կայանալու են հերթական մրցավեճերը: Դրանք խոստանում են թեժ ու գրավիչ ժամանց ապահովել երկրպագուներին:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 խաղ, որոնք առավել ինտրիգային են:
«Ռեալ Մադրիդ» – «Լևանտե»
Լա Լիգա, 9-րդ տուր, հոկտեմբերի 20, մեկնարկը՝ 15։00-ին,
Թիմերի դիրքերը մրցաշարային աղյուսակում․ «Ռեալ Մադրիդ»՝ 4-րդ հորիզոնական (14 միավոր), «Լևանտե»՝ 11-րդ հորիզոնական (10 միավոր),
Թիմերի վերջին 5 դիմակայությունում․ «Ռեալ Մադրիդը» հաղթել է 3 անգամ, գրանցվել է 2 ոչ-ոքի։