Logo

Կյանքը Լյովից հետո. ով կգլխավորի Գերմանիայի հավաքականը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 25.03.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
5915daba 4b17 44ac 9dd4 37a5bc1e9eb9 w948 r1.77 fpx47 fpy40 - Կյանքը Լյովից հետո. ով կգլխավորի Գերմանիայի հավաքականը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 12:08

-

-

Յոահիմ Լյովն օրեր առաջ հայտարարեց ԵՎՐՈ 2020-ի ավարտից հետո Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը թողնելու որոշման մասին:

«Ես այս քայլն անում եմ ամբողջովին գիտակցված, մեծ հպարտությամբ ու երախտիքի զգացումով, բայց նաև՝ Եվրոպայի առաջնությունը հաղթելու անսպառ մոտիվացիայով: Հպարտ եմ, որովհետև ինձ համար մեծ պատիվ էր լինել երկրիս ազգային հավաքականի ղեկին ու հասնել նման հաջողությունների», – ասված էր Լյովի հայտարարության մեջ: Նորմալ է, որ 61-ամյա մասնագետը հպարտությամբ է հեռանում: Բայց ինչո՞ւ և ինչպե՞ս Լյովը կայացրեց այս որոշումը:

Գերմանացին ազգային հավաքականը գլխավորում է 2006 թվականից՝ մինչև այդ 2 տարի լինելով գլխավոր մարզչի՝ Յուրգեն Կլինսմանի օգնականը: Լյովը մի մեծ՝ երկար ճանապարհ անցավ «Մանշաֆթի» հետ՝ զարգացնելով սերունդն ու թիմին հասցնելով մինչև Աշխարհի չեմպիոնության փառքին (2014-ին, Բրազիլիայում), հաղթեց նաև 2017-ին կայացած Կոնֆեդերացիայի գավաթի մրցաշարում:

1168754 imgw968 960x540 - Կյանքը Լյովից հետո. ով կգլխավորի Գերմանիայի հավաքականը

Լյովի՝ Գերմանիայի հավաքականի ղեկը թողնելու որոշումն ունի տարբեր պատճառներ: Նախ՝ նա «եկավ, տեսավ ու հաղթեց». 15 տարվա ընթացքում Լյովի Գերմանիան անցկացրած 188 խաղ է անցկացրել, ու միջինը մեկ խաղում վաստակել 2.11 միավոր: Նրա միակ մոտիվացիան Բունդեսթիմի հետ Եվրոպայի առաջնությունում հաղթանակն է, ինչից հետո այլևս ոչինչ չէր մնա նրան հաղթելու: Կարճ ասած՝ Լյովը հասկացավ, որ իր էպոխան հավաքականում ավարտվել է:

Մեկ այլ պատճառ ևս նպաստեց այս որոշմանը: Անցկացնելով ֆանտաստիկ ժամանակաշրջան՝ Գերմանիան ընկավ. 2018-ի Աշխարհի առաջնությունը վատագույնն էր «Դոյչլանդի» պատմության մեջ. թիմը դուրս մնաց խմբային փուլից ու դուրս չեկավ 1/8 եզրափակիչ: Նման բան երբեք չէր եղել: Ռուսաստանյան ֆիասկոյին հետևեց արդեն Ազգերի լիգայի ձախողումը. 2018/19 խաղարկությունում Ֆրանսիայի ու Նիդերլանդների հետ նույն խմբում ընդգրկված Լյովի թիմը 4 խաղում վաստակեց ընդամենը 2 միավոր: Իսկ Գերմանիայի հավաքականի վերջին խայտառակությունը գրանցվեց 2020-ի նոյեմբերին՝ Իսպանիայի ընտրանուց կրած 0-6 հաշվով պատմական պարտությամբ:

Խաղադաշտից դուրս Լյովը նույնպես խնդիրներ ունեցավ: Նրա՝ Ժերոմ Բոատենգին, Մատս Հյումելսին ու Տոմաս Մյուլերին հավաքականից վտարելու որոշումը գրեթե ոչ ոք չի հասկանում: Ժամանակը ցույց տվեց, որ հավաքականում սերնդափոխությունն ամենևին էլ հարթ չի անցնում, ու Գերմանիան շատ ունի Բոատենգի ու Հյումելսի նման փորձառու պաշտպանների կարիք, իսկ Մյուլերի բացակայությունը՝ վերջին 2 մրցաշրջանում փայլելուց հետո, ընդհանրապես բացատրություն չունի:

Մեր ընտրանին

Նոր ժամանակաշրջան. ով կփոխարինի Լյովին

Լյովն իր խնդիրներով կհեռանա Եվրոյի ավարտից հետո: Գերմանիան այժմ ունի որակյալ սերունդ, հեռանկարային երիտասարդներ. բայց ո՞վ կարող է լինել ճիշտ մարդը՝ Լյովին փոխարինելու համար, ո՞վ կարող է այս թիմին տալ այն նոր շունչը, որի կարիքը զգում են «տեուտոնները»: Գերմանիան պատրաստ է այս մարտահրավերին, քանի որ ունի հրաշալի մարզչական դպրոց ու թոփ կադրեր:

Հանս-Դիտեր Ֆլիկ

Լյովի հայտարարությունից հետո գերմանական մամուլը հեղեղվեց տեղեկություններով, որ Գերմանիայի հավաքականի հաջորդ գլխավոր մարզիչը լինելու է Հանս-Դիտեր Ֆլիկը, որն այժմ գլխավորում է «Բավարիան»: Ֆլիկը, իսկապես, ամենատրամաբանական տարբերակն է՝ մի պարզ պատճառով. նա Լյովի օգնականն էր 2014-ին, երբ Գերամանիայի հավաքականը դարձավ աշխարհի չեմպիոն: 56-ամյա մասնագետը «ուղն ու ծուծով» ծանոթ է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիային ու հավաքականին. 2014-ից 2017 թվականների ընթացքում նա զբաղեցրել է մարզական տնօրենի պաշտոնը՝ «Բավարիայի» մարզչական շտաբը համալրելուց 2 տարի առաջ:

Screenshot 5 2 960x507 - Կյանքը Լյովից հետո. ով կգլխավորի Գերմանիայի հավաքականը

Բացի դա, Ֆլիկի համբավը բարձրացավ «Բավարիայի» անհավանական նվաճումների հասնելուց հետո. Ֆլիկի թիմը նվաճեց բոլոր հնարավոր տիտղոսները մեկ տարվա ընթացքում (6)՝ ցուցադրելով հարձակվողական ու արդյունավետ խաղ:

Ֆլիկը, սակայն, Գերմանիայի հավաքականը գլխավորելու հնարավորությունը շատ արագ բացառեց. «Ես գիտեմ՝ ինչ է նշանակում «Բավարիայում» աշխատելն ու ոչ մի պատճառ չեմ տեսնում՝ ինչու ես պետք է մտածեմ հիմա այլ բանի մասին», – հայտարարել էր գերմանացին: Այնուամենայնիվ՝ Ֆլիկի տարբերակը բացառել պետք չէ:

Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կատարյալ տարբերակ է՝ Լյովին փոխարինելու համար: Նա գերմանացի երկրպագուների կուռքն է, իսկ Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համար՝ շատ ցանկալի մարզիչ:

Սակայն 53-ամյա մասնագետը նույնպես շատ արագ փակեց դռները հավաքականի առաջ. «Ես դեռ 3 տարվա պայմանագիր ունեմ «Լիվերպուլի» հետ:  Ամեն ինչ շատ պարզ է. դու պայմանագիր ես կնքում ինչ-որ թիմի հետ և հարգում այդ պայմանագիրը», – հայտարարեց Կլոպն ասուլիսներից մեկի ժամանակ:

Այնուամենայնիվ՝ ամեն ինչ այդքան պարզ ու կանխատեսելի չէ: Կլոպը «Լիվերպուլի» հետ հաղթել է Չեմպիոնների լիգան, ակումբին 30 տարվա դադարից հետո պարգևել Պրեմիեր լիգան, իսկ այս մրցաշրջանում «կարմիրները» նման չեն իրենց, համենայնդ եպս՝ վերջին 3 տարիներին: «Լիվերպուլը» 7-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, վաղուց դուրս է մնացել չեմպիոնական մրցավազքից ու մեծ հարց է՝ կկարողանա՞ մտնել լավագույն քառյակ, թե ոչ: Ներկա «Լիվերպուլը» շատ նման է Կլոպի՝ 2014/15 մրցաշրջանի «Բորուսիային»՝ չափազանց անհաջող արդյունքներ ու խաղի բացակայություն: Վերջին շրջանում «Լիվերպուլը» հասցրեց մի քանի հակառեկորդ գրանցել, այդ թվում՝ 5 անընդմեջ պարտություն «Էնֆիլդում»: Եթե ամեն ինչ այսպես շարունակվի՝ Կլոպին կարող են չներել, կամ՝ հակառակը՝ Կլոպը կարող է սպառված զգալ իրեն «Լիվերպուլում» ու հեռանալ ակումբից:

3gKh 3738qC l 960x539 - Կյանքը Լյովից հետո. ով կգլխավորի Գերմանիայի հավաքականը

Այդ դեպքում Յուրգենի համար կբացվի կարիերայի շարունակության նոր հորիզոն, և դա կլինի հենց Գերմանիայի հավաքականը: Կլոպը կարողանում է աշխատել երիտասարդների հետ, լավ գիտի գերմանական դպրոցը և ունի բավականաչափ ներուժ՝ հավաքականի հետ նոր տիտղոսներ նվաճելու համար: Կլոպը մեծ հաջողությունների է հասել «Բորուսիայում» ու «Լիվերպուլում». ինչո՞ւ չփորձել նաև հավաքականում:

Ռալֆ Ռանգնիկ

Գերմանիայի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուների թվում է նաև փորձառու Ռալֆ Ռանգնիկը: 62-ամյա մասնագետն ունի մարզչական կարիերայի 35 տարվա փորձ, որի ընթացքում նա մարզել է «Շտուտգարտը», «Հոֆենհայմը», «Շալկեն» ու մի շարք այլ թիմեր: Հենց Ռանգնիկն էր այն մարզիչը, որ «Լայպցիգին» 2016 թվականին բարձրացրեց Բունդեսլիգա:

1990 թվականի չեմպիոնական Գերմանիայի ավագ Լոթար Մաթեուսը Ռանգնիկին է տեսնում Լյովին փոխարինողի դերում. «Նա կարող է անել դա: Ռանգնիկը մասնագետ է, որ կարող է կառուցել ինչ-որ նոր բան», – վստահեցնում է Մաթեուսը:

8vzg70gjwvbyydzs08p8qxzinpzwaki6 - Կյանքը Լյովից հետո. ով կգլխավորի Գերմանիայի հավաքականը

Ռանգնիկն այս պահին գործազուրկ է և բաց է նոր աշխատանքի համար: Այս մասնագետը հիմնականում իր առջև դնում է հստակ նպատակներ. նա սիրում է զարգացնել ֆուտբոլիստներին, իր ֆուտբոլային փիլիսոփայությամբ նման է Լյովին ու կարճաժամկետ ապագայի համար բավական լավ լուծում է:

Յուլիան Նագելսման

Ֆուտբոլիստների մեջ՝ Մբապե, Հալանդ, Ֆելիշ, Սանչո, իսկ մարզիչների մեջ՝ Յուլիան Նագելսման: Այո՛, 33-ամյա գերմանացի այս մասնագետը ծագող աստղ է ու ամենափայլուն կադրերից, որ վերջին տարիներին տվել է գերմանական դպրոցը:

Այսքան երիտասարդ տարիքում Յուլիանն արդեն հասցրել է մի քանի հնչեղ նվաճումների հասնել: «Հոֆենհայմին» նա դուրս բերեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլ՝ ակումբի պատմության մեջ առաջին անգամ: «Լայպցիգին» էլ Նագելսմանը հասցրեց ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ, որը նույնպես առաջինն էր այս ակումբի պատմության մեջ: Բացի այս նվաճումներից, Նագելսմանի թիմերն աչքի են ընկնում գրավիչ ֆուտբոլով, իսկ ինքը՝ Նագելսմանը կիրառում է շատ հետաքրքիր մոտեցումներ ու երբեմն մտածում հեղափոխական տակտիկաներ:

054672b92877e399108863c1103a838e 960x540 - Կյանքը Լյովից հետո. ով կգլխավորի Գերմանիայի հավաքականը

Նագելսմանը «Լայպցիգի» հետ պայմանագիր ունի, որը լրանում է 2023-ին: Նագելսմանի՝ հավաքականը գլխավորելու հավանականությունը քիչ է՝ հաշվի առնելով, որ նա այժմ ակումբային ակտիվ կարիերա է վարում ու մեծ ոգևորությամբ սպասում է ինչ-որ գրանդ ակումբ գլխավորելու իր շանսին:

Ստեֆան Կունց

Noname այս մասնագետը նույնպես կարող է դառնալ Լյովի փոխարինողը Գերմանիայի հավաքականում: Ստեֆան Կունցը Գերմանիայի Մ21 տարիքային հավաքականի գլխավոր մարզիչն է և վայելում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի վստահությունը:  «Կունցը փայլուն աշխատանք է կատարում և ճիշտ մոտեցում ունի», – ասում է հենց ինքը՝ Լյովը:

Կունցը Գերմանիայի հավաքականի անդամն է եղել 1996-ին, երբ թիմը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Որպես մարզիչ՝ Մ21 հավաքականի ղեկին Կունցը նույնպես դարձել է Եվրոպայի չեմպիոն՝ 2017 թվականին եզրափակիչում պատության մատնելով Իսպանիայի ընտրանուն:

Stefan Kuntz 960x540 - Կյանքը Լյովից հետո. ով կգլխավորի Գերմանիայի հավաքականը

Կունցի միակ թերությունն անփորձությունն է. նրա համար կարող է դժվար լինել աշխատանքը հավաքականի աստղային ֆուտբոլիստների հետ:

Այլ թեկնածուներ

Բացի այս հիմնական անուններից, կան նաև այլ թեկնածուներ: Օրինակ՝ հենց Լոթար Մաթեուսը, որի մարզչական վերջին փորձը հեռավոր 2011-ին է եղել, Ռալֆ Հասենհաթլը, որը նույնպես լավ արդյունքներ է գրանցել «Լայպցիգի» հետ ու աշխատել նաև Պրեմիեր լիգայում, ինչպես նաև արտասահմանցի մասնագետներ Լուսիեն Ֆավրը, որը Բունդեսլիգայում է աշխատել կամ Արսեն Վենգերը՝ մեկ այլ թոփ մասնագետ, որ, հնարավոր է, որոշի վերջին անգամ կանգնել եզրային գծի մոտ. Վենգերը բազմաթիվ առիթներով հայտարարել է, որ ուրախ կլիներ հավաքական գլխավորել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: