Շաբաթ և կիրակի օրերը կրկին հագեցած են լինելու ֆուտբոլային հետաքրքիր իրադարձություններով: Եվրոպական առաջատար առաջնություններում կկայանան հերթական տուրերի հանդիպումները, իսկ Անգլիայում սպասվում են գավաթային խաղեր:
VivaroNews.am-ն առանձնացրել է 5 հանդիպում, որոնք արժանի են առաձնակի ուշադրության:
«Միդլսբրո» – «Մանչեսթեր Սիթի»
Անգլիայի գավաթ, քառորդ եզրափակիչ, 11-ը մարտի, մեկնարկը՝ 16:15-ին
Կորուստները. «Միդլսբրո»՝ Դանիել Այալա, Կալում Չեմբերս (վնասվածքներ), հարցականի տակ է Ջորջ Ֆրենդի մասնակցությունը (վնասվածք)
«Մանչեսթեր Սիթի»՝ Գաբրիել Ժեզուշ, Իլկայ Գյունդողան (վնասվածքներ), հարցականի տակ է Վենսան Կոմպանիի մասնակցությունը (վնասվածք)
Կողմերի վերջին 5 դիմակայություններում թիմերը հաղթել են 2-ական անգամ, գրանցվել է մեկ ոչ-ոքի