Logo

«Քեզ ամեն անգամ 50 ֆունտ կտամ, եթե…». Զլատանի ու Լուկակուի խոսքերը վիճաբանության ժամանակ

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 27.01.2021ՍՊՈՐՏ
zlatan lukaku - «Քեզ ամեն անգամ 50 ֆունտ կտամ, եթե...». Զլատանի ու Լուկակուի խոսքերը վիճաբանության ժամանակ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:46

-

-

Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի «Ինտեր» – «Միլան» խաղում (2:1) լուրջ վիճաբանություն է տեղի ունեցել երկու թիմերի ռմբարկուների՝ Ռոմելու Լուկակուի և Զլատան Իբրահիմովիչի միջև:

Քանի որ հանդիպումն անցել է առանց հանդիսականների, միմիյանց հասցեին հնչած վիրավորանքներից շատերը լսելի են եղել մամուլի աշխատակիցների համար:

Շվեդը բղավել է. «Գնա քո վուդու-աղբը պատրաստի, փոքրիկ սրիկա: Ես ամեն անգամ քեզ 50 ֆունտ կտամ, եթե գնդակը նորմալ կասեցնես: Զանգիր մայրիկիդ»:

Ի պատասխան՝ բելգիացին սեքսուալ բնույթի վիրավորական խոսքեր է ասել Զլատանի ու նրա կնոջ հասցեին:

lukaku zlatan 960x502 - «Քեզ ամեն անգամ 50 ֆունտ կտամ, եթե...». Զլատանի ու Լուկակուի խոսքերը վիճաբանության ժամանակ

Միաժամանակ, որոշ ԶԼՄ-ներ պնդում են, որ Իբրահիմովիչը Լուկակուին կապիկ է անվանել և հենց այդ պատճառով է Ռոմելուն ագրեսիվ կերպով փորձել ծեծկռտուք սկսել: Զլատանը պատասխանել է, որ նրան կսպասի մարզադաշտի թունելում: Թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, հայտնի չէ: Ըստ երևույթին՝ հարձակվողների թիմակիցներին հաջողվել է հարթել կոնֆլիկտը:

Ուշագրավ է, որ Իբրահիմովիչն և Լուկակուն միասին խաղացել են «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Բելգիացին նախկինում նշել է, որ Զլատանը շատ բան է սովորեցրել նրան:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: