Logo

Մխիթարյանն ասել է, թե ովքեր են 3 լավագույն խաղացողները, որոնց հետ հանդես է եկել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 24.07.2021ՍՊՈՐՏ
1 1 2 - Մխիթարյանն ասել է, թե ովքեր են 3 լավագույն խաղացողները, որոնց հետ հանդես է եկել

Հայաստանի հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Sky Sports-ի հետ զրույցում խոսել է Ձանիոլոյի ապաքինման, այն երեք լավագույն ֆուտբոլիստների մասին, որոնց հետ խաղացել է: Հենրիխն անդրադարձել է նաև առաջիկա մրցաշրջանում Իտալիայի առաջնության հավակնորդներին:

3 լավագույնները

«Առաջինը Զլատան Իբրահիմովիչն է… Նրա հմտությունները, խելքը, խաղը տեսնելու ու կարդալու, խաղալու իր ձևը: Հաջորդը Պոգբան է, որն իսկապես շատ ուժեղ է, հաճախ՝ թերագնահատված: Նա կարողանում է փոփոխություն մտցնել: Երրորդն Օբամեյանգն է. մենք միասին հրաշալի էինք համագործակցում»:

Ձանիոլոն

«Առաջին իսկ օրվանից ես մտածել եմ, որ նա ֆանտաստիկ ֆուտբոլիստ է: Ես հավատում եմ նրան ու վստահ եմ, որ նա կավելացնի, այնպիսի բան կավելացնի, որը մեզ պակասում էր նախորդ մրցաշրջանում: Նրա ներկայությունը, ուժը, տակտիկական գրագիտությունն ու տեխնիկական հմտությունները խոսում են ամեն բանի մասին: Կարծում եմ՝ նա կանի ամեն բան, որ «Ռոման» հնարավորին չափ առաջ գնա»:

Սկուդետոյի հավակնորդները

«Կարծում եմ՝ առաջնությունը մրցունակ կլինի նախորդ մրցաշրջանի պես: Հետաքրքիր է լինելու: Յուրաքանչյուր թիմ կարծես լավ է պատրաստվել: Հավակնորդ չեմ նշի, քանի որ չեմ տեսել, թե մյուսներն ինչպես են խաղում:

Մենք պետք է կենտրոնանանք ինքներս մեզ վրա: Կարևորն այն է, թե ինչ ենք պահանջում մենք ինքներս մեզնից: Արդեն 2-3 մրցաշրջան է, որ մենք Չեմպիոնների լիգայի ուղեգրին արժանի ֆուտբոլ ենք ցուցադրում: Պետք է այնպես անենք, որ վերադառնանք այդ հարթակ»:

Մխիթարյան. «Ես և Մոուրինյոն նոր էջ ենք բացել»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: