տուր
01 Հունվար 1970 - 12:40
Transfermarkt.de հեղինակավոր պորտալն օրերս որոշակիորեն թարմացրել է ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները՝ հիմնվելով վերջին ամիսներին նրանց ունեցած ելույթների վրա:
Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող խաղացողներից շատերն առաջընթաց են գրանցել և այժմ ունեն շուկայական ավելի բարձր արժեք: Միաժամանակ բավականին զիջել են դիրքերը մեր ընտրանու ոչ վաղ անցյալի առաջատարներից 2-ը՝ Մարկոս Պիզելին ու Արաս Օզբիլիսը: Երկուսի տրանսֆերային արժեքն էլ այս պահին կազմում է 300 հազար եվրո:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Transfermarkt.de-ում հայ ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող 15 ֆուտբոլիստներին:
15․ Էրիկ Վարդանյան՝ 350 հազար եվրո
Ակումբը՝ «Սոչի» (Ռուսաստան), 21 տարեկան
Տրանսֆերային արժեքն այս տարվա հունիսի համեմատությամբ փոփոխության չի ենթարկվել
14-12․ Պետրոս Ավետիսյան՝ 400 հազար եվրո
Ակումբը՝ «Արարատ-Արմենիա», 23 տարեկան
Տրանսֆերային արժեքն այս տարվա հունիսի համեմատությամբ փոփոխության չի ենթարկվել
14-12․ Իվան Յագան՝ 400 հազար եվրո
Առանց ակումբի (վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել ապրիլի 3-ին բելգիական «Էուպենի» կազմում), 30 տարեկան
Տրանսֆերային արժեքն այս տարվա հունիսի համեմատությամբ փոփոխության չի ենթարկվել
14-12․ Հովհաննես Համբարձումյան՝ 400 հազար եվրո
Ակումբը՝ «Էնոսիս Պարալիմնի» (Կիպրոս), 29 տարեկան
Տրանսֆերային արժեքն այս տարվա հունիսի համեմատությամբ փոփոխության չի ենթարկվել
Տարվա խոսք, հրաժեշտ, նորամուծություն և այլն․ 2019-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով
11-9․ Գևորգ Ղազարյան՝ 500 հազար եվրո
Ակումբը՝ ԱԵԼ (Կիպրոս), 31 տարեկան
Տրանսֆերային արժեքն այս տարվա հունիսի համեմատությամբ փոփոխության չի ենթարկվել