Logo

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 11.06.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
N4C7LMLO uA - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Ամառը դեռ նոր է եկել, բայց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն արդեն սկսել են փոխել իրենց թիմերը կամ հստակություն է հայտնվել իրենց ապագայի հարցում: Արդեն պաշտոնապես հայտնի է, որ Հենրիխ Մխիթարյանը մնալու է «Ռոմայում», Վարզադատ Հարոյանը տեղափոխվում է իսպանական «Կադիս», իսկ Ալեքսանդր Կարապետյանն «Արարատ-Արմենիայի» փոխարեն ելույթ կունենա «Նոայում»:

VNews.am-ն առանձնացրել է Հայաստանի հավաքականի ևս 10 ֆուտբոլիստների և թեկնածուների, որոնք ամռանը կփոխեն (կամ պետք է փոխեն) իրենց ակումբները:

Գևորգ Ղազարյան («Լամիա»)

Հայաստանի հավաքականի երկար տարիների առաջատարներից մեկի համար հիմա լավագույն շրջանը չէ: Վնասվածքները հանգիստ չեն տալիս 32-ամյա ֆուտբոլիստին, ինչը նաև սկսել է վատ անդրադառնալ նրա կարիերայի վրա: Գևորգը 2019 թվականի հուլիսին է տեղափոխվել ԱԵԼ, սակայն 2 տարում ընդամենը 21 խաղի է մասնակցել այդ թիմի կազմում: Խաղաժամանակ ստանալու համար նա հունվարին վարձակալությամբ տեղափոխվեց հունական «Լամիա», որի կազմում 7 խաղ է անցկացրել: Այդուհանդերձ, հունիսի վերջին սպառվում է կիսապաշտպանի վարձակալության ժամկետը և նա պետք է վերադառնա ԱԵԼ: Լիմասոլում Գևորգին չեն սպասում: Այդ թիմի գլխավոր մարզիչ Դուշան Կերկեզը դեռ ձմռանն ասել է, որ նրա հետ հույսեր չի կապում:

h9K dfCM1Hg 960x642 - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Արտյոմ Սիմոնյան («Տոմ»)

Հունվարին «Նոայից» «Տոմ» տեղափախվելուց հետո Սիմոնյանը սկսեց իր լավագույն խաղերից մեկը ցուցադրել: Դժվար չէ գլխի ընկնել, որ դա անմիջականորեն կապված էր գլխավոր մարզիչ Ալեքսանդր Կերժակովի հետ: Սիմոնյանն ու անվանի նախկին ֆուտբոլիստը հիանալի հարաբերությունների մեջ են, միասին խաղացել են «Ցյուրիխում», իսկ ծանոթացել են դեռ «Զենիթում»: Հենց այդ մարզիչն էր անձամբ հրավիրել Արտյոմին:

Այժմ Կերժակովն արդեն հեռացել է «Տոմից», ինչը նշանակում է, որ Սիմոնյանը կարող է հեռանալ: Սպասվում է, որ ռուս մասնագետը կգլխավորի Պրեմիեր լիգայի ուղեգիր ձեռք բերած «Նիժնի Նովգորոդը», և հույս կա, որ այդ դեպքում նա Արտյոմին կրկին կհրավիրի իր թիմ:

Qzfb7VRhks0 960x656 - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Դավիդ Յուրչենկո («Ալաշկերտ»)

Յուրչենկոյի տեղափոխությունն «Ալաշկերտ» ի սկզբանե զարմանալի էր երկու պատճառներով.

1. Ինչո՞ւ է «Ալաշկերտը» ձեռք բերում Հայաստանի հավաքականի դարպասապահին, եթե թիմում կա Օգնյեն Չանչարևիչի պես ֆուտբոլիստ

2. Ինչո՞ւ է Յուրչենկոն տեղափոխվում մի թիմ, որտեղ իրական վտանգ կա պահեստային դառնալ, այն դեպքում, որ նա Հայաստանի հավաքականի թիվ 1 դարպասապահն է:

Արդյունքում, երկու մտավախություններն էլ մասամբ արդիական դարձան: Դարպասապահների ռոտացիան թույլ տվեց մրցաշրջանի վերջում ամուր պաշտպանություն կառուցել և չեմպիոն դառնալ, բայց ֆուտբոլում դա միակ դիրքն է, որում տևական ժամանակ ռոտացիաններին դիմելը ավելի շատ խանգարում է, քան օգնում: Բացի այդ, վտանգ կա պարտվել մրցակցությունը և հավաքականի խաղերին մոտենալ ոչ օպտիմալ վիճակում: Այս ամենին գումարում ենք արտասահմանում Յուրչենկոյի ծառայություններով հետաքրքրվողների կտրուկ աճը և հասկանում ենք, որ նրա տրանսֆերը բոլորի համար էլ օգտակար կարող է դառնալ:

Alashkert The Winner of VBET Armenian Premier League 3 960x640 - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Վահան Բիչախչյան («Ժիլինա»)

Երբ 2017 թվականին 18-ամյա Վահանը ռուսական գրանդերի փոխարեն տեղափոխվեց Սլովակիա, շատերը դա ճիշտ համարեցին, որովհետև Եվրոպայում նա կարող էր հանգիստ զարգանալ և ճնշում չզգալ: Բայց արդեն մեկ ամսից Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը կդառնա 22 տարեկան և ժամանակն է առաջ քայլ կատարել: Բացի այդ, «Ժիլինայի» հետ պայմանագրի ավարտին մնում է մեկ տարի, և սնանկություն միջով անցած ակումբի համար կենսական նշանակություն ունի լավագույն ֆուտբոլիստներից մեկի տրանսֆերը վաճառելը, քանի դեռ ուշ չէ:

Այս պահին Բիչախչյանի ծառայություններին հավակնում են հիմնականում ռուսական ակումբերը՝ ԲԿՄԱ-ն և «Կրասնոդարը», բայց կասկած չկա, որ լինելու են նաև այլ հետաքրքրվողներ:

SqPse akCo 960x553 - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Էրիկ Վարդանյան («Սոչի»)

Այս ցանկում վնասվածքների պատճառով ամենաշատ տուժած ֆուտբոլիստն է: «Բարսելոնայի» սանը 1,5 տարի առաջ «Փյունիկից» տեղափոխվել է «Սոչի», սակայն կարողացել է գլխավոր թիմի ընդամենը 1 հանդիպման մասնակցել:

Անվերջ վնասվածքների պատճառով Վարդանյանը նույնիսկ դիտարկել է կարիերան ավարտելու տարբերակը, սակայն VNews.am-ի հետ զրույցում նրա գործակալ Դմիտրի Սելյուկը հայտարարեց, որ 23-ամյա ֆուտբոլիստի համար նոր թիմ են փնտրում, որտեղ նա կարող է տեղափոխվել վարձակալությամբ և շատ խաղաժամանակ ստանալ:

GQ11D9vlEo4 960x640 - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Էդգար Բաբայան («Ռիգա»)

Վերջին տարիներին հայ ֆուտբոլիստների շրջանում ամենաաղմկոտ տրանսֆերերից էր Էդգար Բաբայանի տեղափոխությունը «Ռիգա»: Երկրպագուները նրան սպասում էին տեսնել Գերմանիայում կամ Իտալիայում, բայց նա տեղափոխվեց Լատվիա: Միաժամանակ հայտնի դարձավ, որ 25-ամյա ֆուտբոլիստը պայմանավորվածություն ունի ամռանը տեղափոխվել կիպրոսյան «Պաֆոս», որը պատկանում է «Ռիգայի» սեփականատերին:

Մեր ընտրանին

Միակ հարցն այն է, թե Բաբայանը կհասցնի» «Ռիգայի» կազմում մասնակցել Չեմպիոնների լիգային, թե՞ դրանից առաջ կփոխի թիմը:

Այս կես տարին Լատվիայում կատարյալ չէր: Նա մասնակցել է 10 խաղի, որոնցից ընդամենը 3-ում է մեկնարկային կազմում եղել: Էդգարը հասցրել է նաև 2 գոլ խփել: Կարծես թե՝ չկայացած ադապտացիան ևս մեկ պատճառ է թիմը փոխելու համար:

qAST2nsNzH4 960x640 - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Հայկ Իշխանյան («Շիրակ»)

Աշնանը «Գանձասար-Կապանը» որոշեց դուրս գալ VBET Պրեմիեր լիգայից, ինչի հետևանքով ակումբի ֆուտբոլիստները երկար ժամանակ մնացին առանց խաղային պրակտիկայի: Իշխանյանը փետրվարին տեղափոխվեց «Շիրակ», որը ակնհայտորեն բոլորից թույլ էր առաջնությունում: Դա ազդեց Հայաստանի հավաքական վերադառնալու Հայկի հույսերի վրա, քանի որ գյումրեցիները շատ գոլեր էին բաց թողում, ինչը պաշտպանի խաղը լավ տեսանկյունից չի առանձնացնում:

Սպասվում է, որ արդեն առաջիկա օրերին Իշխանյանը կտեղափոխվի հայկական այլ ակումբ:

17.03.2021 18 round Alashkert Shirak 14 960x640 - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Ժիրայր Շաղոյան (ԲԿՄԱ)

Ավարտին է մոտենում հայկական ֆուտբոլի նոր տաղանդի զինծառայության ժամկետը, ինչը նշանակում է, որ նա ԲԿՄԱ-ից պետք է վերադառնա «Արարատ-Արմենիա», որի հետ դեռ 2 տարվա պայմանագիր ունի:

Այդուհանդերձ, Հայաստանի հավաքականում փայլուն նորամուտից հետո քիչ հավանական է, որ նա կմնա Հայաստանում, քանի որ նրա համար որս են սկսել արտասահմանյան բազմաթիվ ակումբներ:

Ժիրայրն արդեն առաջարկներ ունի ռուսական առաջատար ակումբներից, սակայն նախընտրում է տեղափոխվել Եվրոպա: Նրա խաղը հետաքրքրել է «Սևիլիային»: Ուստի, կարող ենք ենթադրել, որ բազմաթիվ այլ ակումբներ նույնպես կփորձեն ձեռք բերել 20-ամյա ֆուտբոլիստին:

05.04.2021 BKMA 1 2 Alashkert 31 960x640 - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Պետրոս Ավետիսյան («Նոա»)

Արտասահմանից Հայաստան վերադարձը հիասքանչ ստացվեց Պետրոս Ավետիսյանի համար: Նա արագորեն դարձավ «Նոայի» առաջատարը և սկսեց վերջին տարիների լավագույն խաղը ցուցադրել:

Այլ դեպքերում ֆուտբոլիստին խորհուրդ կտրվեր մնալ թիմում, որտեղ նա իրեն կրկին լավ է զգում, սակայն Պետրոսն ավելի մեծ հավակնություններով ֆուտբոլիստ է: Նա ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում և սպասում է համապատասխան առաջարկի: Այժմ Պետրոսի վերաբերյալ դիտարկվում է միայն մեկ հարց. «Նոայի» կազմում մասնակցել եվրագավաթներին, հետո նոր հեռանա՞լ, թե՞ արդեն հիմա նոր թիմ գտնել արտասահմանում:

Noah Van 43 960x574 - Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ, որոնք ամռանը պետք է փոխեն ակումբները

Տիգրան Բարսեղյան («Աստանա»)

Բարսեղյանը դիլեմա ունի: Այն բանից հետո, երբ Ղազախստանում որոշեցին զգալի կրճատել ակումբների բյուջեները, և «Աստանան» կորցրեց բազմաթիվ որակյալ ֆուտբոլիստների, թվում էր, թե հարուստ «Կայրաթի» հետ այլևս հնարավոր չի մրցակել չեմպիոնության համար: Սակայն ճիշտ հակառակը եղավ, «Աստանան» արտակարգ սկսեց մրցաշրջանը և հիմա առաջին տեղում է:

Տիգրան Բարսեղյանը ծրագրել էր արդեն ամռանը փոխել թիմը, իսկ ազգային հավաքականի կազմում փայլուն ելույթները միայն ավելացրել ու ընդլայնել են նրա ծառայություններով հետաքրքրվող ակումբների ցանկը:

Հիմա Բարսեղյանը պետք է բարդ ընտրություն կատարի, որովհետև Ղազախստանում մնալու դեպքում կարող է չեմպիոն դառնալ, բայց նաև մեծ է հավանականությունը, որ շուտով նա այնպիսի թիմից առաջարկ կստանա, որին մերժելը «հանցագործություն» կլինի: Համենայն դեպս, Տիգրանն արդեն հայտարարել է, որ 90 տոկոսով կհեռանա Ղազախստանից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: