Logo

Ինսայդ. Իսահ Ալիյուն հնարավոր է տեղափոխվի Հայաստանի ուժեղագույն թիմերից մեկը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 12.07.2021Հայկական ֆուտբոլ
170006695 3798948016824863 7031190683576062166 n - Ինսայդ. Իսահ Ալիյուն հնարավոր է տեղափոխվի Հայաստանի ուժեղագույն թիմերից մեկը

«Լոռիի» և «Ուրարտուի» նախկին կիսապաշտպան Ալիյու Իսան հնարավոր է կարիերան շարունակի «Արարատում»:

VNews.am-ին հայտնի է դարձել, որ 21-ամյա ֆուտբոլիստը վերջին շաբաթների ընթացքում փորձաշրջան է անցնել երևանյան թիմում:

Ալիյուն հունիսին երկկողմ համաձայնությամբ խզել է «Ուրարտուի» հետ պայմանագիրը և այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի:

Ալիյուն առաջին անգամ 2018 թվականին է հայտնվել Հայաստանում՝ դառնալով «Լոռիի» ֆուտբոլիստ: Վանաձորցիների կազմում կիսապաշտպանը 50 խաղում դարձել է 10 գոլի ու 12 գոլային փոխանցման հեղինակ: 2019-ի սեպտեմբերին «Լոռին» նրա տրանսֆերը 140 հազար եվրոյով վաճառել է իսպանական «Ալմերիային»:

«Ուրարտուի» կազմում նիգերացին մասնացել է 16 խաղի, որոնցում 1 գոլ է խփել:

Նիգերիայից՝ Վանաձոր, իսկ հետո Իսպանիա՝ «Ռեալի» լեգենդի թիմ․ Իսահ Ալիյուի կարիերայի «գնացքը» կրկին Հայաստանում է կանգ առել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին: