Logo

250 միլիոն ու 2 սուպերաստղ. Պեպը կպայթեցնի շուկան

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 16.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
skysports pep guardiola manchester 5361249 - 250 միլիոն ու 2 սուպերաստղ. Պեպը կպայթեցնի շուկան

Տրանսֆերային շուկան եռում է: Միջմրցաշրջանային հատվածը շատ թիմերի մոտ արդեն սկսել է, շուտով ընկերական խաղերի ու մրցաշարերի շարքը կմեկնարկի, մարզիչներն էլ փորձում են հնրաավորինս շուտ իրենց տրամադրության տակ ունենալ այն կազմը, որով անցկացնելու են ամբողջ մրցաշրջանը:

VNews-ը շարունակում է ուսումնասիրել եվրոպական գրանդ ակումբների տրանսֆերային գործունեությունը ամառային պատուհանի ընթացքում և հասկանալ՝ ինչ կազմ է ունենալու տվյալ ակումբը հաջորդ մրցաշրջանում:

«Մանչեսթեր Սիթի»

Այս անգամ անդրադառնում ենք «Մանչեսթեր Սիթիին», որը դեռ գործի մեջ չի մտել այս ամռանը: «Քաղաքաբնակներն» անցկացրին, հավանաբար, իրենց պատմության լավագույն մրցաշրջանը: Ճիշտ է՝ Պեպի թիմը կրկին չնվաճեց երանելի Չեմպիոնների լիգան, բայց այդ մրցաշարում առաջին անգամ հասավ մինչև եզրափակիչ, դարձավ Պրեմիեր լիգայի չեմպիոն միավորների շատ մեծ տարբերությամբ, նվաճեց նաև Անգլիայի լիգայի գավաթը: Գվարդիոլան ավարտված մրցաշրջանում կարողացավ որոշակի մուտացիայի ենթարկել թիմը. «Սիթին» սկսեց զարմացնել մրցակիցներին (ինչն արդեն դադարել էր անել մինչև նախորդ մրցաշրջանը), խաղաց «կեղծ 9 համարով» տակտիկայով՝ ցույց տալով արդյունավետություն, «Սիթիի» խաղում մտավ բարձր պրեսինգն ու անհավանական թիմային տեղաշարժն առանց գնդակի, վերջապես ուժեղացավ պաշտպանությունը Ռուբեն Դիաշի գալով: Գվարդիոլան նաև փոխեց հոգեբանությունը թիմում և ֆուտբոլիստներին ստիպեց հաղթահարել արտաքին ճնշումն ու բոլոր բարդույթները, ինչի շնորհիվ էլ հաղթահարվեց եզրափակիչ հասնելու պատնեշը:

932863-man-city-fc - Vbet News

Այդուհանդերձ՝ Գվարդիոլային վերջին քայլը պակասեց գլխավոր նպատակին՝ Չեմպիոնների լիգան հաղթելուն: Թիմը գրանցել է, ինչպես հայտնի գովազդում է վերջին շաբաթներին ասվում՝ լևլ ափ գրանցել, բայց ՉԼ-ն հաղթելու համար ինչ-որ մասնիկներ պակասում են: Եվ այդ մասնիկները որտե՞ղ պետք է փնտրի Գվարդիոլան: Իհարկե՝ տրանսֆերային շուկայում: Պետք չէ մոռանալ նաև Պրեմիեր լիգայի մասին: «Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղանում է, «Չելսին» ու «Լիվերպուլը», կարծես, այս տարի չեմպիոնական մրցակցություն են ցույց տալու: Բավարարվելու իրավունք Պեպը չունի:

Ովքե՞ր են հեռացել

Էրիկ Գարսիա

Էրիկ Գարսիան, այդպես էլ չդրսևորելով իր լավագույն որակները Գվարդիոլայի գլխավորությամբ՝ հեռացավ, ավելի ճիշտ վերադարձավ «Բարսելոնա» և դա արեց անվճար՝ առանց որևէ կոպեկ թողնելու «Սիթիի» քսակում: Գարսիան հեռանկարային պաշտպան է, բայց գոնե այս պահին նրա հեռանալը մարզական առումով մեծ կորուստ չէ «քաղաքաբնակների» համար, հատկապես՝ նախորդ մրցաշջանում, երբ Դիաշ-Սթոունզ զույգը ֆանտաստիկ կայունություն ու հուսալիություն ցույց տվեց: «Սիթին» վերջին 10 տարիների ընթացքում հարյուրավոր միլիոններ ծախսեց պաշտպանությունն ուժեղացնելու վրա, ինչն անել վերջապես հաջողվեց: Չմոռանանք նաև Էմերիկ Լապորտի մասին:

Barcelona 'make first offer to Manchester City for wantaway defender Eric Garcia' | Daily Mail Online

Սերխիո Ագուերո

Էրիկ Գարսիայի նման՝ անվճար «Բարսելոնա» տեղափոխվեց նաև Սերխիո Ագուերոն: Արգենտինացին նախորդ մրցաշրջանում նույնպես գրեթե ոչ մի դերակատարություն չունեցավ «Սիթիի» հաջողություններում, նա արդեն թիմի մասնիկ չէր: Մրցաշրջանի մեծ հատվածում Ագուերոն վնասվածք ուներ, իսկ այդ ընթացքում «Սիթին» գտել էր իր խաղային մոդելը, որում Կունը տեղ չուներ: Այնուամենայնիվ՝ եկավ այն օրը, որ «Սիթին» կորցրեց վերջին տասնամյակում իր լավագույն ռմբարկուին (եթե թվերով, ապա իր պատմության մեջ առհասարակ):

Սերխիո Կուն Ագուերո. 10 փաստ, որ չգիտեիք «Սիթիի» լեգենդի մասին

Sergio Aguero Starts Final Premier League Game For Man City On The Bench

Ովքե՞ր կհեռանան

Ֆեյր-փլեյի կանոնները պահպանելու, ֆինանսական հավասարակշռություն պահելու և խոշոր տրանսֆերներ իրականացնելու համար «Սիթին» պետք է վաճառի ֆուտբոլիստների, որոնցից գումար կգոյանա: Ու հետաքրքիր է, որ «Սիթին» կարող է բավականաչափ գումարներ գեներացնել երիտասարդ ֆուտբոլիստներից, որոնք խաղացել են (հաջող) վարձավճարով այլ ակումբներում:

«Սիթին» ակնկալում է, որ «Լիդսը» կգնի վինգեր Ջեք Հարիսոնի տրանսֆերը, որտեղ նա ելույթ էր ունենում վարձավճարով: Գործարքի համար «քաղաքաբնակները» կստանան 15 մլն եվրո: Իսպանացի եզրային պաշտպան Պեդրո Պորոն էլ շուտով 9 մլն դիմաց կտեղափոխվի «Սպորտինգ»՝ նույնպես մեկ տարի վարձավճարով այնտեղ խաղալուց հետո: «Անդերլեխտում» վարձավճարով խաղացող Լուկաս Նմեչան, որը 21 գոլ էր խփել բելգիական թիմում, ունի 12 մլն եվրո արժեք:

Թեյլոր-Հարվուդ Բելիսը և Թոմի Դոյլը կշարունակեն փորձ հավաքել «Անդերլեխտում», բրազիլացի պաշտպան Յան Կուտոն էլ, որի հետ ապագայում մեծ հույսեր են կապում «Սիթիի» ղեկավարները, ևս մեկ մրցաշրջան վարձավճարով կանցկացնի «Սիթիի» «դուստր թիմում»՝ «Ժիրոնայում»:

Մեր ընտրանին

Բերնարդու Սիլվա

Այդուհանդերձ, «Սիթիից» կարող են հեռանալ նաև հիմնական թիմի ֆուտբոլիստներ, ընդ որում՝ մեկնարկային կազմի թեկնածուներից ոմանք: Նրանցից մեկը Բերնարդու Սիլվան է, որը կարևոր ֆուտբոլիստ դարձավ Գվարդիոլայի համար, բայց իր տեղը մեկնարկային կազմում վերջնականապես հաստատել չկարողացավ: Մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որ «Սիթին» պատրաստ է վաճառել պորտուգալացուն, որին իր թիմում է ցանկանում տեսնել Դիեգո Սիմեոնեն՝ Սաուլ Նիգեսին փոխարինողի դերում:

bernardo-silva-manchester-city-2020_1l183gcjuns0a119o3g67diypv - Vbet News

Գաբրիել Ժեզուշ

Գաբրիել Ժեզուշը, որին «Սիթին» գնեց համառ մրցավազքում՝ հաղթելով «Ռեալին» ու «Բարսելոնային», արդեն 4 տարի է՝ Մանչեսթերում է, բայց նա այդպես էլ չդարձավ թիմի հիմնական հարձակվողը: Դատելով Գվարդիոլայի մոտեցումներից՝ Ժեզուշը, դժվար թե, հաջորդ մրցաշրջանում էլ դառնա թիմի առանցքային ֆուտբոլիստ, մինչդեռ տարիներն անցնում են, Ժեզուշի տաղանդն էլ՝ մաշվում: Բրազիլացու հանդեպ վերջին ժամանակներում հետաքրքրություն է ցուցաբերում «Յուվենտուսը»:

Ովքե՞ր կգան

«Մանչեսթեր Սիթին» այս ամռանը չի կատարի մեծ թվով տրանսֆերներ, բայց կփորձի ունենալ որակյալ համալրումներ: Ըստ Athletic-ի՝ Անգլիայի չեմպիոնները պատրաստ են 250 մլն եվրո ծախսել ու հասնել իրենց գլխավոր տրանսֆերային նպատակներին:

Հարի Քեյն

Որքան էլ Գվարդիոլան սիրի կեղծ 9 համարով խաղը, «Սիթինն» մեծ նպատակների հետևից գնալու համար անհրաժեշտ է թոփ գոլահար: Նախորդ մրցաշրջանում շատ դեպքերում «Սիթին» խաղում էր անթերի ֆուտբոլ, բայց գրոհները եզրափակող չկար:

Կենտրոնական հարձակվողի հարցում «Սիթիի» ֆավորիտն ամիսներ առաջ «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդն էր, բայց իրերն այնպես դասավորվեցին, որ այս տրանսֆերը գրեթե անհնար դարձավ: «Բորուսիան» վաճառեց Սանչոյին ու հիմա, դժվար թե, բաժանվի իր մեկ այլ աստղից: Այսպիսով՝ սլաքներն ուղղվեցին դեպի Հարի Քեյնը, որը մրցաշրջանի վերջում մի քանի անգամ հայտարարեց, որ լրջորեն մտածում է «Տոտենհեմից» հեռանալու մասին, քանի որ ցանկանում է տիտղոսներ նվաճել: Թվում էր՝ գոնե Անգլիայի հավաքականի հետ Քեյնը կնվաճի տիտղոս, բայց դա էլ չստացվեց:

harry-kane-england-2021_1khk2wdntxn6m1cw9fzaex65dh - Vbet News

Քեյնի համար «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելը բավական լավ տարբերակ է. այդպես 28-ամյա գոլահարը կմնա հայրենիքում՝ ստիպված չլինելով ֆուտբոլային նոր մշակույթի ընտելանալ և կխաղա հավակնոտ թիմում, որը մրցաշրջանում գոնե մեկ տիտղոս ապահովում է: «Սիթիի» համար էլ Քեյնն է կատարյալ տարբերակ՝ հաշվի առնելով նաև այս ֆուտբոլիստի՝ վերջին շրջանում նահանջելու, կոմբինացիոն խաղ ցուցադրելու հատկանիշները: Դե Քեյնի՝ պահեր իրացնելն ու գոլային հոտառությունն առհասարակ կասկածի տակ չի դրվում:

Քեյն օպերացիան ամենևին էլ հեշտ չի լինելու«Սիթիի» համար: «Տոտենհեմը» ամեն անգամ ավելի բարձր գին է պահանջում, լոնդոնցիների նախագահ Դանիել Լևին էլ, մեղմ ասած, լավագույն մարդը չէ, որի հետ արժե բանակցել: Կանխատեսվում է, որ գործարքը կկազմի մոտ 150 մլն եվրո:

Պլան Բ. Անտուան Գրիզման

Գվարդիոլան օրեր առաջ հայտարարեց, որ գրեթե հանձնվել է Քեյնի տրանսֆերի հարցում՝ նշելով, որ «Տոտենհեմը» չափազանց բարձր գին է պահանջում հարձակվողի համար: Բոլորն էլ հասկանում են, որ դա հրապարակային բանակցելու, վերջնագիր ներկայացնելու ինչ-որ ձև էր, բայց Պեպի խոսքում իրականության տոկոս կար:

Եթե, ի վերջո, Քեյնի տրանսֆերը համաձայնեցնել չստացվի, «Սիթին» կգնա այլ հարձակվողի հետևից: Եվ այդ հարձակվողը կարող է լինել շուկայում անսպասելիորեն հայտնված Անտուան Գրիզմանը: Պարզվեց, որ Լա լիգան «Բարսելոնայի» վրա սահմանել է աշխատավարձերի լիմիտ, ինչը կատալոնական ակումբը կգերազանցի, եթե թիմում պահի Գրիզմանին ու Մեսիին միասին: Այսպիսով՝ Գրիզմանը դառնում է տարբերակ՝ «Սիթիի» հարձակումն ուժեղացնելու համար, որը նվազագույնը 15-20 գոլ կապահովի մրցաշրջանում, իսկ թիմի կոմբինացիոն խաղը ֆրանսիացու ժամանմամբ չի տուժի: Նրա տրանսֆերային արժեքն էլ անհամեմատ ավելի ցածր է, քան Քեյնինը:

Ջեք Գրիլիշ

«Սիթիի» մյուս հիմնական թիրախը նույնպես հարձակողական ֆուտբոլիստ է, ավելի կոնկրետ՝ Անգլիայի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Ջեք Գրիլիշը: Գվարդիոլան մեկ անգամ չէ, որ խոստովանել է, թե որքան բարձր է գնահատում Գրիլիշի խաղը: Այս տրանսֆերի իրականացման հարցում «Սիթին» ավելի մեծ վստահություն ունի. եթե հավատանք անգլիական մամուլին, ապա «Սիթին» գրեթե իրականացրել է տրանսֆերը, քանի որ ֆուտբոլիստի պայմանագրում կա հրաժարագին (100 միլիոն եվրո), որը «քաղաքաբնակները» պատրաստ են վճարել: Հաղորդվում է նաև, որ «Սիթին» արդեն կապ է հաստատել ֆուտբոլիստի գործակալի հետ ու համաձայնեցրել անձնական պայմանագրի կետերը:

Does Jack Grealish Have A Girlfriend?

Գրիլիշի՝ «Մանչեսթեր Սիթիի» խաղին արագ հարմարվելու համար կան բազմաթիվ նպաստավոր պայմաններ: Նա, ինչպես Քեյնը, լավ ծանոթ է Պրեմիեր լիգային, Անգլիայի հավաքականից ծանոթ է նաև այս թիմի մի շարք ֆուտբոլիստների: Գվարդիոլայի գլխավորությամբ էլ կխաղա տարբեր դիրքերում՝ թե՛ եզրում, թե՛ խաղարկողի դերում: «Մանչեսթեր Սիթին» կդառնա Գրիլիշի կարիերայի թռիչքը, որտեղ նա վերջապես ի ցույց կդնի իր որակները, կխաղա Չեմպիոնների լիգայում ու կհաղթի տիտղոսներ:

«Մանչեսթեր Սիթիի» հավանական կազմը՝ 2021/22 մրցաշրջանում

«Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմում մեծ փոփոխություններ չեն լինի: Սխեման ու կառուցվածքը կմնա նույնը: Պաշտպանությանը Գվարդիոլան, բնականաբար, չի դիպչի: Միջին գծում ու հարձակման գոտում Գվարդիոլան կարող է անվերջ ռոտացիա կիրառել, քանի որ իր տրամադրության տակ կունենա ֆանտաստիկ կազմ ու երկար պահեստայինների նստարան: Միջին գծում՝ դե Բրույնե, Ֆոդեն, Գյունդողան, Ռոդրի, Ֆերնանդինյո, հարձակման գծում՝ Ստեռլինգ, Մահրեզ, Ֆերան Տորես, Քեյն, Գրիլիշ (եթե տրանսֆերները կայանան): Այս կազմով «Սիթին» կարող է նույնիսկ տրեբլ նվաճել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա