Logo

Առաջնության նորեկը բոլորից շատ տուժեց «Գանձասար-Կապանի» լուծարումից

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 24.06.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Noah Van 22 - Առաջնության նորեկը բոլորից շատ տուժեց «Գանձասար-Կապանի» լուծարումից

VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Վանին»:

1․ Բարձրագույն խմբի նորեկ «Վանը» 29-րդ առաջնությունն ավարտեց 6-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակում 24 հանդիպումներում թիմի օգտին 31 միավոր գրանցվեց (9 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 11 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 25-30), ինչը հնարավոր միավորների 43 տոկոսն է: Նշենք, որ թիմի ցուցանիշներում ներառված է «Լոռիի» հետ չկայացած խաղում «Վանի» օգտին 3-0 հաշվով գրանցված տեխնիկական հաղթանակը:

«Վանն» առաջնության մասնակից թիմերից փաստացի բոլորից շատ՝ 25 խաղ անցկացրեց (10 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 11 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 27-32), որից «Գանձասար-Կապանի» հետ հաղթական երկու հանդիպումների արդյունքը (2-1, 3-1) չեղարկվեց: Փաստորեն, առաջնության մասնակից թիմերից «Վանը» բոլորից շատ տուժեց «Գանձասար-Կապանի» լուծարումից:

Noah Van 1 960x525 - Առաջնության նորեկը բոլորից շատ տուժեց «Գանձասար-Կապանի» լուծարումից

2․ Առաջնությունում «Վանը» հանդես եկավ 2 մարզիչների գլխավորությամբ: Աշնանային հատվածի 13 հանդիպումներում (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված 2 խաղերը) թիմը գլխավորում էր Սևադա Արզումանյանը, որի օրոք «Վանը» վաստակեց 16 միավոր (5 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 7 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 12-13), ինչը հնարավոր միավորների 41 տոկոսն էր:

Առաջնության գարնանային հատվածում թիմի գործողությունները փաստացի ղեկավարում էր Կոնստանտին Զայցևը, թեև փաստաթղթով գլխավոր մարզիչն Արթուր Ասոյանն էր: Անցկացրած 12 հանդիպումներում «Վանը» 18 միավոր վաստակեց (5 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 4 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 15-19), ինչը հնարավոր միավորների 50 տոկոսն էր:

3․ Սեփական դաշտում անցկացրած 11 հանդիպումներում «Վանի» օգտին 13 միավոր գրանցվեց (4 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 6 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 12-13), ինչը հնարավոր միավորների 39,3 տոկոսն էր:

29.08.2020 Van 1 0 Pyunik 15 960x640 - Առաջնության նորեկը բոլորից շատ տուժեց «Գանձասար-Կապանի» լուծարումից

Սեփական հարկի տակ «Վանը» պարտվել է «Ալաշկերտին» (0-1), «Արարատ-Արմենիային» (0-1), «Լոռիին» (1-2), «Նոային» (0-1), «Արարատին» (0-1) և «Փյունիկին» (0-3):

Մեր ընտրանին

Հյուրընկալվելիս անցկացրած 12 հանդիպումներում «Վանը» 15 միավոր վաստակեց (4 հաղթանակ, 3 ոչ-ոքի, 5 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 10-17), ինչը հնարավոր միավորների 41,6 տոկոսն էր:

Մրցակցի հարկի տակ «Վանը» հաղթել է «Լոռիին» (1-0), «Արարատ-Արմենիային» (3-2), «Շիրակին» (2-1) և «Նոային» (2-1):

Noah Van 18 960x623 - Առաջնության նորեկը բոլորից շատ տուժեց «Գանձասար-Կապանի» լուծարումից

4. «Վանն» առաջնությունը սկսեց 3 անընդմեջ հաղթանակով (մեկը՝ «Գանձասար-Կապանի» նկատմամբ), ինչը ռեկորդային ցուցանիշ է Բարձրագույն խմբում մինչ այդ հանդես եկած նորեկների համար:

«Վանը» 4 անընդմեջ պարտություն կրեց, 6 խաղ շարունակ հաղթանակ չտոնեց (2 ոչ-ոքի, 4 պարտություն):

25 հանդիպումներից (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված 2 խաղերը) միայն 5-ում թիմի դարպասն անառիկ մնաց, 11 խաղում էլ «Վանի» ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասը: Ընդ որում 5 խաղ անընդմեջ, 488 րոպե շարունակ «Վանը» չգտավ մրցակիցների դարպասի բանալին:

08.04.2021 Ararat Armenia 2 3 Van 13 960x640 - Առաջնության նորեկը բոլորից շատ տուժեց «Գանձասար-Կապանի» լուծարումից

«Վանը» խոշոր հաշվով չհաղթեց, փոխարենը կրեց այդ կարգի 3 պարտություն («Նոա»՝ 0-4, «Արարատ-Արմենիա»՝ 0-3, «Փյունիկ»՝ 0-3):

7 անգամ «Վանը» մրցակիցներին պարտվել է մեկ գնդակի տարբերությամբ, ընդ որում 4 անգամ՝ նվազագույն հաշվով: «Ուրարտուին» հաջողվել է «Վանին» հաղթել 2 գնդակի տարբերությամբ (2-0):

Առաջնության մրցանակակիրների հետ անցկացրած 9 հանդիպումներում «Վանը» նույնքան միավոր վաստակեց՝ մեկական հաղթանակ տոնելով «Ալաշկերտի», «Նոայի» և «Ուրարտուի» նկատմամբ: Առավել հաջող «Վանը» խաղաց «Շիրակի» հետ (7 միավոր), իսկ վատագույն արդյունքը ցույց տվեց «Արարատի» հետ խաղերում (2 միավոր):

19.02.2021 6th round NOAH 4 0 Van 18 960x640 - Առաջնության նորեկը բոլորից շատ տուժեց «Գանձասար-Կապանի» լուծարումից

5․ «Վանի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 11 հարված (4-ը՝ «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված երկու խաղերում), որից իրացվել է 9-ը: «Վանի» օգտին նշանակված 11մ 4 հարվածներն էլ դիպուկ են իրացվել: Ուիլֆրեդ Կուասի Էզան 11մ հարվածով խոցել է  գանձասարցի Գրիգոր Մելիքսեթյանի և շիրակցի Սոկրատ Հովհաննիսյանի պաշտպանած դարպասները: Գանձասարցիների հետ 2-րդ խաղում Գրիգոր Մելիքսեթյանի դարպասը գրավել են Մուսլիմ Բամատգերեևն ու Ստանիսլավ Եֆիմովը:

«Վանի» դարպասին նշանակված 11մ 7 հարվածներից իրացվել է 5-ը: Դրանցից մեկը նշանակվել է «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված մեկնարկային խաղում, որում Սամուր Ագամագոմեդովի դարպասը գրավել է Գեղամ Հարությունյանը: Ագամագոմեդովի հետ մենամարտում հաղթող է դուրս եկել նաև ալաշկերտցի Ալեքսանդր Գլիշիչը: Իսկ ահա Հենրի Ավագյանը հետ է մղել «Ուրարտուի» հարձակվող Ջոնել Դեսիրեի հարվածը: Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասը չի կարողացել գրավել նաև «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը (գնդակը հետ է մղվել դարպասաձողից):

Հենրի Ավագյանի դարպասին մնացած 3 11մ հարվածները նշանակվել են «Նոայի» հետ փետրվարի 19-ին կայացած խաղում, որում դիպուկ են գտնվել Վլադիմիր Ազարովը, Պավել Կիրիենկոն ու Վադիմ Պայրելին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա