տուր
01 Հունվար 1970 - 12:11
Առաջնության առաջին շրջանից հետաձգված 3 հանդիպումների անցկացումից հետո «Արարատը» միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:
Հետաձգված 3 խաղերի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:
1․ Առաջնության առաջին շրջանից հետաձգված 3 հանդիպումներից մեկում հաղթեցին դաշտի տերերը, մյուսում առավելության հասան հյուրերը, մեկ խաղում էլ գրանցվեց ոչ-ոքի: Առաջնությունում կայացած 59 հանդիպումներից 21-ում հաղթել են դաշտի տերերը, 23-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 15 խաղ ավարտվել է ոչ-ոքի:
Արտակ Գրիգորյանի տպավորիչ ցուցանիշը․ այդ նվաճմանը մինչ այս հասել էր ընդամենը 13 ֆուտբոլիստ
3 խաղում խփվեց ընդամենը 2 գոլ: Առաջնությունում կայացած 59 հանդիպումներում 126 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,13 գոլ մեկ խաղում:
2․ «Արարատից» 2,5 տարի պահանջվեց «Արարատ-Արմենիային» կրկին հաղթելու համար: Մինչ այդ միակ հաղթանակն «Արարատ-Արմենիայի» նկատմամբ «Արարատը» տոնել էր Բարձրագույն խմբում մրցակիցների առաջին ծանոթության ժամանակ՝ 2018թ. օգոստոսի 11-ին կայացած խաղում առավելության հասնելով 2-1 հաշվով: Հետաքրքիր է, որ հաղթական գոլի հեղինակ էր դարձել այդ խաղում «Արարատ-Արմենիայի» մարզաշապիկը կրող Հրայր Մկոյանը՝ գնդակն ուղարկելով սեփական դարպասը: Հիշեցնենք, որ այդ խաղում «Արարատ-Արմենիայի» ղեկին Վադիմ Սկրիպչենկոն էր, իսկ «Արարատը» մարզում էր Արմեն Ստեփանյանը:
3․ «Արարատը» շարունակեց առաջնությունում անպարտելի խաղերի տպավորիչ շարքը՝ հասցնելով 8-ի: Այդ հանդիպումներում արարատցիները 5 հաղթանակ են տոնել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի: Այդ ցուցանիշով արարատցիները հավասարվեցին առաջնությունում լավագույն արդյունքն ունեցող չեմպիոնին:
4․ Իսկ ահա «Արարատ-Արմենիայի» անպարտելի 8 խաղերի շարքն ընդհատվեց: Դավիդ Կամպանյայի սաներն առաջնությունում 2-րդ պարտությունը կրեցին: Մինչ այդ չեմպիոնը միակ պարտությունը կրել էր անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին՝ սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջելով «Լոռիին»:
5․ Դիմիտրիե Պոբուլիչը բացեց գոլերի հաշիվը ՀՀ առաջնությունում՝ անչափ կարևոր հաղթանակ պարգևելով «Արարատին»: Նա դարձավ ընթացիկ առաջնությունում «Արարատում» գոլ խփած 10-րդ ֆուտբոլիստը: