Logo

Աշխարհը սգում է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Գերդ Մյուլերի մահը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 15.08.2021ՍՊՈՐՏ
Աշխարհը սգում է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Գերդ Մյուլերի մահը ուղիղ - Աշխարհը սգում է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Գերդ Մյուլերի մահը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, օգոստոսի 15-ի առավոտյան 75 տարեկան հասակում կյանքից հեռացել է Գերմանիայի հավաքականի ու Մյունխենի «Բավարիայի» նախկին հարձակվող, համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Գերդ Մյուլերը: VNews-ն ուղիղ ռեժիմով թարմացումներ կատարեց՝ ներկայացնելով պատմության լավագույն ռմբարկուներից մեկի կորստին նվիրված արձագանքները:

17:42 – Goal-ի անդրադարձը Մյուլերի կարիերային

«Ավելի քան 700 գոլ մարզական կարիերայում

Վերջին ֆուտբոլիստը, որ 10+ գոլ է խփել ԱԱ-ում

30+ ակումբային գոլ 12 մրցաշրջան անընդմեջ

Գոլի հեղինակ է դարձել Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների եզրափակիչներում

Գերդ Մյուլերը պարզապես հոյակապ էր ❤️»:

17:33 – «4EverGerd ❤️»,- գրել է «Բավարիան» իր թվիթերյան էջում՝ ներկայացնելով Լևանդովսկիի լուսանկարը, որտեղ լեհը Մյուլերի ռեկորդը կրկնելու կապակցությամբ հարգանքի տուրք է մատուցում գերմանացուն:

17:20 – Ի դեպ, հենց Գերդ Մյուլերի շնորհիվ է, որ Լիոնել Մեսին իր սեփական անկյունն ունի «Բավարիայի» թանգարանում:

Օրացուցային մեկ տարվա ընթացքում 91 գոլ խփելուց ու Գերդ Մյուլերի ռեկորդը շրջանցելուց հետո արգենտինացի հարձակվողն իր ստորագրությամբ մարզաշապիկ նվիրեց լեգենդար գերմանացուն: Մյուլերը մարզաշապիկը հանձնեց «Բավարիային», ու այն միակ իրն է ակումբի նվաճումների սենյակում, որը «Բավարիայի» ներկայացուցչի չի պատկանում:

Mesi - Աշխարհը սգում է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Գերդ Մյուլերի մահըMjwule8 - Աշխարհը սգում է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Գերդ Մյուլերի մահը

17:18 – Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում Գերդ Մյուլերի փառահեղ մարզական կարիերայից ֆոտոշարք է ներկայացրել: Այն տեսնելու համար սեղմեք այստեղ:

17:13 – «Մադրիդի «Ռեալը», թիմի նախագահը և տնօրենների խորհուրդը խորապես վշտացած են Մյունխենի «Բավարիայի» ու Գերմանիայի հավաքականի լեգենդ Գերդ Մյուլերի մահվան կապակցությամբ:

Մադրիդի «Ռեալը» ցավակցում է նրա ընտանիքին և ընկերներին, Մյունխենի «Բավարիային», թիմի երկրպագուներին ու ամբողջ գերմանական ֆուտբոլին»,- ասված է Մադրիդի «Ռեալի» տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

16:57 – «Ֆուտբոլը կորցրեց իր հսկաներից մեկին:

Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում այս դժվարին պահին Մյունխենի «Բավարիայի» և Մյուլերի ընտանիքի մեր ընկերներին:

Հանգչիր խաղաղությամբ, Գերդ ❤️»,- գրել է «Մանչեսթեր Յունայթեդն» իր թվիթերյան էջում:

16:55 – «Իսկապես Մեծ: Հանգչիր խաղաղությամբ, Գերդ Մյուլեր»,- գրել է «Լիվերպուլի» թվիթերյան էջը:

16:52 – «Այս դժվարին պահին մեր մտքերը նրա ընտանիքի ու գերմանացիների հետ են»,- գրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը:

16:49 – «Մենք միանում ենք համաշխարհային ֆուտբոլին՝ սգալով խաղի իսկական խորհրդանիշներից Գերդ Մյուլերի մահը: Մեր մտքերը նրա ընտանիքի ու ընկերների հետ են»,- գրել է Բունդեսլիգայի թվիթերյան էջը:

16:47 – «Գերդ Մյուլերի մահը սգում է նաև Դորտմունդի «Բորուսիան»: Մենք խոնարհվում ենք Բունդեսլիգայի պատմության մեծագույն խաղացողներից մեկի առջև, խաղացող, որ երբեք չի մոռացվի: Մեր մտքերը նրա կնոջ, ընտանիքի մյուս անդամների ու հարազատների հետ են»,- գրել է դորտմունդյան ակումբն իր թվիթերյան էջում:

16:43 – Գերդ Մյուլեր՝ 5 հրաշալի գոլ Գերմանիայի հավաքականի կազմում:

16:33 – «Գերդ Մյուլերի մահվան լուրը խորապես ցնցեց բոլորիս: Նա «Բավարիայի» պատմության ամենամեծ լեգենդներից է: Նրա նվաճումները շարունակում են անզուգական լինել ու հավերժ կմնան «Բավարիայի» և գերմանական ֆուտբոլի մեծ պատմության էջերում: Գերդը հավերժ կլինի մեր սրտերում»,- ասել է «Բավարիայի» գլխավոր տնօրեն Օլիվեր Կանը:

16:30 – «Այսօր տխուր, շատ մութ օր է «Բավարիայի» ու թիմի բոլոր երկրպագուների համար: Գերդ Մյուլերը պատմության լավագույն հարձակվողն էր, համաշխարհային ֆուտբոլի հիանալի անհատականություն ու կերպար: Բոլորս միասնական սգի մեջ ենք նրա ընտանիքի հետ: «Բավարիան» չէր լինի այն ակումբը, որը մենք բոլորս ենք սիրում, եթե չլիներ Գերդ Մյուլերը: Նրա անունն ու հիշատակը հավերժ կմնան»,- ասել է «Բավարիայի» նախագահ Հերբերտ Հայները:

16:22 – Goal-ը հիշեցնում է, որ մայիսին Ռոբերտ Լևանդովսկին շրջանցեց Գերդ Մյուլերի ռեկորդը(40 գոլ)՝ դառնալով Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլ խփած ֆուտբոլիստը(41 գոլ):

Լևանդովսկին՝ Գերդ Մյուլերի բացառիկ ցուցանիշը կրկնելուց հետո

16:15 – «Բարսելոնան» ցավակցում է ֆուտբոլի պատմության ամենանշանավոր դեմքերից մեկի՝ Գերդ Մյուլերի ընտանիքին ու ընկերներին: Հանգչիր խաղաղությամբ»,- գրել է կատալոնական ակումբի թվիթերյան էջը:

16:09 – «Դու երբեք չես մոռացվի: Հանգչիր խաղաղությամբ, Գերդ Մյուլեր»,- գրել է «Հոֆենհայմի» թվիթերյան էջը:

16:07 – «Տխուր օր ֆուտբոլի համար: Հանգչիր խաղաղությամբ, Գերդ Մյուլեր»,- գրել է Լա լիգայի պաշտոնական թվիթերյան էջը:

16:06 – «Բավարիան» այսպես է սգում իր լեգենդի կորուստը:

Screenshot 1 1 - Աշխարհը սգում է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Գերդ Մյուլերի մահը

16:01 – «Բավարիայի» աշխարհն այժմ կանգ է առել»,- գրել է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա