Logo

4 խաղ, բազմաթիվ հարցականներ, խառնիճաղանջ իրավիճակ․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ վերջին՝ 25-րդ տուրից առաջ

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 27.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
26.04.2021 NOAH Alashkert 12 scaled - 4 խաղ, բազմաթիվ հարցականներ, խառնիճաղանջ իրավիճակ․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ վերջին՝ 25-րդ տուրից առաջ

«ՆՈԱ» – «ՎԱՆ»

28 մայիսի, ժ.17:30, Երևան, ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտ

2 խաղ, որոնցում հաղթել է «Նոան», խփած  և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝ 5-0

2-րդ շրջան. 05.12.2020 «Վան» 0-1 «Նոա»
Գոլը՝ Մաքսիմ Մայրովիչ 27՛

1-ին շրջան. 19.02.2021 «Նոա» 4-0 «Վան»
Գոլերը՝ 1-0՝ Վլադիմիր Ազարով 32՛, 11մ, 2-0՝ Ալեշանդրե Օլիվեյրա 52՛, 3-0՝ Պավել Կիրիենկո 54՛, 11մ, 4-0՝ Վադիմ Պայրելի 62՛, 11մ

«Նոա»՝ 2-րդ տեղ (41 միավոր), «Վան»՝ 6-րդ տեղ (28 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1․ Առաջնության ավարտական տուրից առաջ կայացած հետաձգված 3 հանդիպումները զգալիորեն փոխեցին իրավիճակը մրցաշարային աղյուսակում: Այժմ չեմպիոնության համար պայքարում «Նոայի» միակ մրցակիցն «Ալաշկերտն» է, որի ձեռքում է ոսկե մեդալների բախտը: Եվ եթե «Ալաշկերտը» չպարտվի «Արարատ-Արմենիային», ապա նույնիսկ «Վանին» հաղթելու դեպքում «Նոան» չեմպիոն չի դառնա, քանի որ նույնիսկ ալաշկերտցիների հետ հավասար միավորների (44-ական) դեպքում մրցակցին զիջելու է անձնական հանդիպումներում ունեցած արդյունքների պատճառով (1 հաղթանակ, 2 պարտություն):

Սակայն գոնե 2-րդ տեղը զբաղեցնելու և եվրոգավաթի ուղեգիր նվաճելու համար «Նոան» չպետք է պարտվի «Վանին»: Պարտությունը «Նոայի» համար կարող է ճակատագրական լինել միայն այն դեպքում, եթե «Ուրարտուն» և «Արարատ-Արմենիան» հաղթանակներ տոնեն ու միավորներով հավասարվեն «Նոային»: Այդ դեպքում տեղերը բաշխելիս հաշվի կառնվեն նշված 3 թիմերի միջև կայացած հանդիպումներում յուրաքանչյուրի վաստակած միավորների քանակը: «Նոան» այդ թիմերի հետ խաղերում ընդամենը 6 միավոր է վաստակել (4-ն՝ «Ուրարտուի», 2-ն՝ «Արարատ-Արմենիայի»), ուստի այդ ցուցանիշով կզիջի «Արարատ-Արմենիային» (9 միավոր) և «Ուրարտուին» (8) ու կզբաղեցնի 4-րդ տեղը՝ զրկվելով Կոնֆերենցիաների լիգայի ուղեգրից:

19.02.2021 6th round NOAH 4 0 Van 3 960x640 - 4 խաղ, բազմաթիվ հարցականներ, խառնիճաղանջ իրավիճակ․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ վերջին՝ 25-րդ տուրից առաջ

2․ Մարզական առումով «Վանի» համար այս հանդիպումն առանձնակի նշանակություն չունի: Հաղթանակը թիմին ոչինչ չի տա, իսկ պարտության դեպքում Բարձրագույն խմբի նորեկը հնարավոր է մեկ հորիզոնականով նահանջի և առաջնությունն ավարտի 7-րդ տեղում, եթե «Փյունիկին» հաջողվի հաղթել «Ուրարտուին»: Այդ դեպքում անձնական հանդիպումներում խփած ավելի շատ գոլերի շնորհիվ (0-1, 0-0, 3-0) «Փյունիկը» կշրջանցի «Վանին»:

Սակայն «Վանը» կարող է մեծ դերակատարություն  ունենալ թիմերի միջև մեդալների վերջնական բաշխման հարցում, եթե նույնպիսի մարտական տրամադրվածությամբ խաղադաշտ դուրս գա և այնպիսի որակներ ցուցադրի, ինչպիսին դրսևորեց «Ալաշկերտի» հետ նախորդ տուրում կայացած խաղում:

3․ «Նոան» առաջնության մասնակից թիմերից միակն է, որի հետ հանդիպումներում «Վանին» ոչ միայն չի հաջողվել միավոր վաստակել, այլև գրավել մրցակցի դարպասը:

19.02.2021 6th round NOAH 4 0 Van 27 960x640 - 4 խաղ, բազմաթիվ հարցականներ, խառնիճաղանջ իրավիճակ․ Ինչ է պետք իմանալ VBET ՀՊԼ վերջին՝ 25-րդ տուրից առաջ

4․ Նախորդ տուրում «Ուրարտուից» կրած պարտությամբ ընդհատվել էր «Նոայի» 6 անպարտելի խաղերի շարքը, որի ընթացքում ՀՀ փոխչեմպիոնը 16 միավոր էր վաստակել: Դա լավագույն ցուցանիշն է առաջատար հնգյակում տեղ զբաղեցնող թիմերի միջև:

5․ «Նոայի» դարպասապահ Վալերիո Վիմերկատիի համար «Վանի» հետ անչափ կարևոր հանդիպումը կլինի 43-րդը Բարձրագույն խմբում: Այդ ցուցանիշով նա կընդգրկվի ՀՀ առաջնությունների ամենափորձառու այլազգի դարպասապահների տասնյակում, որը 109 խաղով գլխավորում է Անատոլի Այվազովը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3 4

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա