Logo

«Հիրոսիմայից փրկվածը». Տոկիոյի նախորդ Օլիմպիական խաղերի կրակը վառել է «ատոմային տղան»

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 27.07.2021ՍՊՈՐՏ
sakai at cauldron 2 - «Հիրոսիմայից փրկվածը». Տոկիոյի նախորդ Օլիմպիական խաղերի կրակը վառել է «ատոմային տղան»

2021 թվականի օգոստոսի 23-ին Տոկիոյում պաշտոնապես վառվեց Ամառային Օլիմպիական խաղերի կրակը։ Ճապոնիայի մայրաքաղաքի հազարամյա պատմության մեջ Օլիմպիական խաղերն անցկացվում են երկրորդ անգամ։ 1964 թվականի քառամյակի մարզական գլխավոր ստուգատեսի խորհրդանիշն ու հերոսը դարձավ 19-ամյա Յոսինորի Սակային. նա այդ խաղերի ջահակիրն էր։ Աշխարհը նրան անվանում էր «ատոմային տղա»։

1945 թվականի օգոստոսի 6-ի առավոտյան 08։15-ին ամերիկյան օդուժը ռմբակոծեց Նագասակի և Հիրոսիմա քաղաքները։ Ճապոնիայի ամենածաղկուն շրջաններից երկուսը վայրկյանների ընթացքում ատոմային ռումբերի պայթյունից վերածվեցին դժոխքի։ Որքան խորհրդանշական էր, որ այդ սարսափելի աղետից ընդամենը 50 րոպե անց հարևան գյուղում լսվեց նորածին մանկան ճիչ. փլատակների ու համազգային ավերածությունների խլացնող աղմուկի մեջ լսելի եղավ Յոսինորի անունով տղայի ձայնը։ 60 հազար զոհ ու 1 ժամ անց՝ նոր ծնունդ։

Ժամանակի ընթացքում Յոսինորի Սակայիի նկատմամբ մամուլը չկորցրեց ուշադրությունը։ Տարիներ շարունակ նրա մասին ռեպորտաժներ էին նկարվում, լրագրողներն ու թերթերը նրան անվանում էին «ատոմային տղա»։ Այդ մականունից, սակայն տղան դժգոհ էր. նա ցականում էր բոլորի հիշողության մեջ հավերժանալ ոչ միայն որպես մարդ, որը ծնվել է Հիրոսիմայի աղետից 50 րոպե անց։

Սակային գտավ իր սիրելի զբաղմունքը. բացի դպրոցում լավ սովորելուց պատանին հետաքրքրվում էր աթլետիկայով՝ հատկապես վազքով։ Դպրոցի ուսուցիչները նրան համառորեն ուղարկում էին անմարդկային տարածություններ հաղթահարելու, սակայն դրանից ոչ մի լավ բան դուրս չեկավ։ Այ կարճ տարածություններում Սակային իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում: Ազգային սպորտային փառատոնի շրջանակում նա հաղթեց 400 մետր տարածությունում, եղան հաղթանակներ նաև այլ՝ ավելի փոքր մրցումներում։ Բայց Սակային իր առջև նպատակ էր դրել՝ մասնակցել տնային Օլիմպիական խաղերին, սակայն որակավորման մրցումներում գրավեց 4-ր տեղը, մինչդեռ պետք էր լինել լավագույն եռյակում։

«Երբ մազվում էի, մտածում էի բացառապես Օլիմպիական խաղերի, Տոկիոյում հանդես գալու մասին։ Ես դրա մասին երազում էի, նույնիսկ երբ դեռ ավագ դպրոցում էի։ Երբ չկարողացա հաղթահարել որակավորման փուլը, նեղվեցի, դարձա ինքնամփոփ ու ոզնու նման փշոտ։ Ինձ թվում էր՝ աշխարհն ինձ համար վերացել էր», – հուսահատ օրերի մասին պատմել է Սակային։

Մեր ընտրանին

Սակայն մռութը կախ ման գալու ժամանակահատվածն արագ ավարտվեց. ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սակային, այնուամենայնիվ, մասնակցելու է տնային Օլիմպիական խաղերին։ Բայց ոչ թե որպես մարզիկ, այլ լինելու է մրցաշարի գլխավոր ջահակիրը։ Երբ մարզիկն իմացավ այդ լուրի մասին, երկար ժամանակ չէր հավատում ականջներին։ Միասիում տեղակայված նրա տունը շրջափակել էին հարյուրավոր լրագրողներ, որոնք փորձում էին գոնե 1-2 խոսք պոկել նրանից։ Մի շարք ընկերություններ նրան առաջարկում էին պայմանագրեր, սակայն առաջարկները արժանանում էին նույն ճակատագրին՝ հայտնվում էին աղբամանի մեջ։

Ի վերջո, 1964 թվականի հոկտեմբերի 10-ին 19-ամյա Յոսինորի Սակային հայտնվեց Տոկիոյի ազգային ստադիոնում: Սակային մի պահ կանգ առավ, սառած հայացքով նայեց իրեն ողջունող 70 հազար երկրպագուներին, խորը շունչ քաշեց ու վազեց դեպի իր դիսլոկացիան։

Քայլ առ քայլ նա հաղթահարեց 182 սանդուղքն ու հասավ գլխավոր կրակամանին։ «Սկզբում ես չէի գիտակցում պահի լրջությունը։ Հետո տեսա ավելի քան 70 հազար երկրպագուի, որոնք ներկել էին տրիբունաները տարբեր գույներով։ Հետո մի պահ վախեցա, երբ տեսա, որ հատուկ հանդերձանքով մարդիկ բացեցին գազի տարաները։ Նրանք միաժամանակ բացեցին դրանք, ես խորը շունչ քաշեցի ու վառեցի Օլիմպիական կրակը», – հիացմունքով հիշել է Սակային։

rue35f7dc4491 - «Հիրոսիմայից փրկվածը». Տոկիոյի նախորդ Օլիմպիական խաղերի կրակը վառել է «ատոմային տղան»

Համաշխարհային մամուլը գրում էր, Օլիմպիական ջահակրի ընտրության հարցում ոչինչ պատահական չէր։ The Washington Post-ը գրում էր. «Ճապոնիայում շատ են սիրում «ատոմային տղային», քանի որ նա պարզապես երազանքի հետևից գնացող մարզիկ չէ, որը չկարողացավ որպես մարզիկ մասնակցել հարազատ երկրի խաղերին։ Երեխան, որը ծնվել է Հիրոսիմայում, ատոմային ռումբի պայթյունից հետո դարձել է Երկրորդ Աշխարհամարտից հետո նոր կյանք ստացած երկրի խորհրդանիշը։

Միջազգային ԶԼՄ-ները պնդում էին, որ Ճապոնիան պարզապես ցանկանում է բոլորին ցույց տալ, 1945-ի աղետալի տխուր հետևանքները մնացել են անցյալում, իսկ բնակչությունը նայում է ապագայի ուղղությամբ։ Սակային մեծ հույսերի ամենավառ վկայությունն էր։

Թեպետ Սակային 1964 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել չկարողացավ, սակայն շարունակում էր մնալ Ճապոնիայի թեթև աթլետիկայի հավաքականի անբաժան մասնիկը հաջորդ՝ 1968 թվականի Խաղերին, ի դեպ, այդ ընթացքում նա չէր կորցնում Օլիմպիական հավաքական մտնելու հույսը։ 1966 թվականի Ասիական խաղերում նա երկրորդն էր 400 մետր մրցատարածությունում։ Նույն մրցաշարում 4×400 մետր փոխանցավազքում արդեն Սակային ու ընկերները չունեին մրցակից։ Սակայն օրեցօր նրան ավելի քիչ էին ընկալում որպես մարզիկ. բոլորը նրան դիմավորում էին որպես ջահակիր։

rueb7557ed611 1 - «Հիրոսիմայից փրկվածը». Տոկիոյի նախորդ Օլիմպիական խաղերի կրակը վառել է «ատոմային տղան»

Սակային այդքանից հետո կորցրեց հետաքրքրությունը սպորտի նկատմամբ, բայց կարճ ժամանակ անց հասկացավ, որ առանց դրա կյանք չունի ու անցավ լրագրողական աշխատանքի FujiTV-ում՝ որպես մարզական վերլուծաբան։ 1972 թվականին կայանալիք Մյունխենի Օլիմպիական խաղերին նա նույնպես աշխատեց ու լուսաբանեց սպորտային աշխարհի ամենասարսափելի միջադեպը՝ մահաբեր ահաբեկչությունը. պաղեստինցի ահաբեկիչները պատանդ էին վերցրել իսրայելցի մարզիկներին, ինչի հետևանքով մահացավ 12 մարդ՝ 11 մարզիկ ու 1 ոստիկան։

«Ես չունեի հնարավորություն Օլիմպիական քաղաք» մուտք գործելու համար։ Բայց ես հույսս չկորցրի ու դիմեցի խորամանկության. ես հագա ճապոնացի մարզիկների հագուստը ու մտա դեպքի վայր։ Այնտեղից ռեպորտաժներ էի անում FujiTV-ի համար», – հիշել է Սակային։ Հարմարվելով մարզական լրագրողի կյանքին՝ նա այլևս չցանկացավ վերադառնալ մեծ սպորտ։ Նա դարձավ հեռուստաալիքի պրոդյուսերը ու դեռ մեկ անգամ չէ, որ հիշում էր 1964-ի բացման արարողությունը։ Սակային նույնիսկ պահպանել է այդ Խաղերի ջահը, որը հաճախ ներկայացվում է երիտասարդ մարզիկներին ու լրագրողներին։

rue61fe725287 - «Հիրոսիմայից փրկվածը». Տոկիոյի նախորդ Օլիմպիական խաղերի կրակը վառել է «ատոմային տղան»

Սակային շատ էր ցանկանում ներկա գտնվել Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղերի բացմանը, սակայն այդ երազանքն այդպես էլ մնաց անկատար. 2014 թվականի սեպտեմբերի 10-ին Սակային մահացավ։ Բայց Սակայի ազգանունն իր տեղն ունեցավ այս ՕԽ բացման արարողությանը։ Նրա որդին՝ Ացուխիրոն շարունակում է հոր աշխատանքը՝ TBS հեռուստաընկերության պրոդյուսերն է։ 7 տարի առաջ նա դոկումնետալ ֆիլմ պատրաստեց հոր պատվին, իսկ այս Օլիմպիական խաղերին նա աշխատելու է առաջին օրից մինչև վերջինը՝ ի հիշատակ հոր՝ «ատոմային տղայի»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա