Logo

Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.04.2021ՍՊՈՐՏ
Samvel Gasparyan rewarding european weightlifting championships 3 - Սամվել Գասպարյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն

Մոսկվայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության 102 կգ քաշային կարգում փայլուն հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչներ Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը:

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Սամվել Գասպարյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն, իսկ Արսեն Մարտիրոսյանը՝ փոխչեմպիոն:

Սամվել Գասպարյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 176 կգ՝ դառնալով փոքր արծաթե մեդալակիր: Հրում վարժությունում Գասպարյանը բարձրացրեց 214 կգ՝ նվաճելով փոքր ոսկե մեդալ: Երկամարտում Սամվել Գասպարյանը գրանցեց 390 կգ արդյունք՝ նվաճելով ոսկե մեդալ:

Պոկում վարժությունում Արսեն Մարտիրոսյանը բարձրացրեց 171 կգ՝ գրանցելով 4-րդ արդյունքը: Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց 209 կգ: Այս վարժությունում նա դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտում Արսեն Մարտիրոսյանը գրանցեց 380 կգ արդյունք և դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Այսօր պայքարի մեջ կմտնեն նաև աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը(109 կգ) և Տաթև Հակոբյանը(87 կգ):

Հիշեցնենք, որ Եվրոպայի ընթացիկ առաջնությունում չեմպիոն է դարձել Կարեն Ավագյանը(89 կգ), Իզաբելա Յայլյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ)Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81կգ) բրոնզե մեդալներ են նվաճել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա