Logo

Որ ակումբին հավասարվեց «Ալաշկերտը» չեմպիոնական տիտղոսների քանակով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 29.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
image00008 - Որ ակումբին հավասարվեց «Ալաշկերտը» չեմպիոնական տիտղոսների քանակով

25-րդ տուրի հանդիպումներով ավարտվեց VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնությունը, որում մեկնարկել էին 10 թիմեր, սակայն վերջնագծին հասան 8-ը: Ավարտական տուրն անվանեց Հայաստանի չեմպիոնին և մյուս երկու մրցանակակիրներին, որոնք ՀՀ գավաթակրի հետ միասին մեր երկիրը կներկայացնեն եվրոգավաթների հերթական խաղարկությունում:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Դաշտի տերերն ու հյուրերը 2-ական հաղթանակ տոնեցին: 29-րդ առաջնության խաղացանկով նախատեսված 135 հանդիպումներից կայացել են 106-ը, որոնցից 41-ում հաղթել են դաշտի տերերը, 38-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 27 խաղ ավարտվել է ոչ-ոքի: Այդ հանդիպումներից 8-ը, որոնց մասնակցել է «Գանձասար-Կապանը», չեղյալ են համարվել:

191525697 3947024748683855 8835986012748213291 n 960x600 - Որ ակումբին հավասարվեց «Ալաշկերտը» չեմպիոնական տիտղոսների քանակով

4 խաղում խփվեց 12 գոլ: Առաջնությունում կայացած 106 հանդիպումներում 226 գոլ է գրանցվել: Միջին արդյունավետությունը կազմում է 2,13 գոլ մեկ խաղում: ՀՀ առաջնությունների պատմության մեջ դա ամենացածր արդյունավետությունն է: Մինչ այդ ամենացածր ցուցանիշը գրանցվել էր 2016/17թթ. առաջնությունում՝ 2,20: Հիշեցնենք, որ նախորդ առաջնության 122 հանդիպումներում 331 գոլ էր գրանցվել և միջին արդյունավետությունը կազմել էր 2,71 գոլ մեկ խաղում:

Առաջնությունում խփված 226 գոլերից 22-ը, որոնք գրանցվել էին «Գանձասար-Կապանի» մասնակցությամբ անցկացված 8 խաղերում, չեղարկվել են: Եթե դրանք չհաշվենք, ապա միջին արդյունավետությունը կկազմի 2,08 գոլ մեկ խաղում:

2․ Երկամյա ընդմիջումից հետո «Ալաշկերտը» կրկին ուժեղագույնը ճանաչվեց՝ 4-րդ անգամ նվաճելով Հայաստանի չեմպիոնի տիտղոսը: Մինչ այդ ալաշկերտցիները չեմպիոն էին հռչակվել 3 մրցաշրջան անընդմեջ (2015/16-2017/18թթ.): Փաստորեն, վերջին 6 մրցաշրջաններում միայն երկու թիմի՝ «Ալաշկերտին» և «Արարատ-Արմենիային» է հաջողվել արժանանալ ոսկե մեդալներին: Չեմպիոնական տիտղոսների քանակով «Ալաշկերտը» հավասարվեց «Շիրակին»: Նրանցից ավելի հաճախ չեմպիոն է հռչակվել միայն «Փյունիկը», որը 14 անգամ է արժանացել ոսկե մեդալներին:

image00020 960x640 - Որ ակումբին հավասարվեց «Ալաշկերտը» չեմպիոնական տիտղոսների քանակով

Դավիդ Դավիդյանը՝ «Ալաշկերտի» չեմպիոնության և Հայաստանի հավաքականից հրավերի մասին (տեսանյութ)

«Ալաշկերտն» Ալեքսանդր Գրիգորյանի օրոք անցկացրած առաջնության 3 խաղերում էլ հաղթեց, որի շնորհիվ ապահովեց չեմպիոնությունը: Մինչ այդ, Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ անցկացրած վերջին 4 հանդիպումներում «Ալաշկերտն» ընդամենը 4 միավոր էր վաստակել: Հատկանշական է նաև, որ վերջին երկու խաղերում թիմի հաղթական գոլերի հեղինակներ դարձան փոխարինման մտած ֆուտբոլիստները՝ Վենսան Բեզեկուրն ու Դեյան Բոլևիչը, որոնք բացեցին իրենց գոլերի հաշիվը ՀՀ առաջնություններում:

3․ Առաջնության ավարտական երկու հանդիպումներում կրած պարտությունները ճակատագրական եղան «Նոայի» համար, որը 2-րդ մրցաշրջանն անընդմեջ բավարարվեց արծաթե մեդալներով: Մինչ այդ «Նոային» 6 անպարտելի խաղերի շարք էր հաջողվել, որի ընթացքում ՀՀ փոխչեմպիոնը 16 միավոր էր վաստակել: Դա լավագույն ցուցանիշն էր առաջատար հնգյակում տեղ զբաղեցնող թիմերի միջև:

J8A9563 2 960x614 - Որ ակումբին հավասարվեց «Ալաշկերտը» չեմպիոնական տիտղոսների քանակով

4․ Առաջնության վերջին 3 հանդիպումներում «չոր» հաշիվներով հաղթանակներ տոնելով, «Ուրարտուն» իր պատմության մեջ 7-րդ անգամ դարձավ բրոնզե մրցանակակիր: Վերջին անգամ դա «Ուրարտուին» հաջողվել էր 2018/19թթ. առաջնությունում՝ Իլշատ Ֆայզուլինի գլխավորությամբ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա