Logo

Յուսուֆ Օտուբանջոյի ցուցանիշը վատագույնն է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 29.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
08.04.2021 Ararat Armenia 2 3 Van 8 scaled - Յուսուֆ Օտուբանջոյի ցուցանիշը վատագույնն է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում

3-րդ մրցաշրջանն անընդմեջ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացավ այլազգի ֆուտբոլիստը: Այս անգամ «Ոսկե խաղակոշիկ» մրցանակի դափնեկիր դարձավ «Արարատ-Արմենիայի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, որն առաջնության 21 հանդիպումներում ընդամենը 10 գոլ խփեց: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության լավագույն ռմբարկու Մորի Կոնեի հաշվին 23 գոլ էր գրանցվել: Նրա ցուցանիշը լավագույնն է վերջին 14 առաջնություններում:

Իսկ ահա Օտուբանջոյի արդյունավետությունն ամենացածրն է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում: Մինչ այդ ամենացածր ցուցանիշը գրանցվել էր 2016/17թթ. (Միհրան Մանասյան, Արտակ Եդիգարյան) և 2017/18թթ. (Արտակ Եդիգարյան) առաջնություններում՝ 13-ական գոլ:

Նման ցածր արդյունավետության հիմնական պատճառն առաջին հերթին պայմանավորված է ֆուտբոլիստի խաղային որակներով: Դրա հետ մեկտեղ պետք է հաշվի առնել նաև առաջնության հանդիպումներում թիմերի միջև ծավալված անհաշտ մրցակցությունը, որի պայմաններում ընդհանուր արդյունավետությունն էլ (2,13 գոլ) ամենացածրն էր ՀՀ առաջնությունների պատմության մեջ: Բացի այդ էլ, ի տարբերություն նախորդ մրցաշրջանների, հայտնի պատճառներով 29-րդ առաջնությունում ֆուտբոլիստներն ավելի քիչ խաղերի մասնակցեցին:

51048868128 1b7ebd7337 o 1 960x614 - Յուսուֆ Օտուբանջոյի ցուցանիշը վատագույնն է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում

Որ ակումբին հավասարվեց «Ալաշկերտը» չեմպիոնական տիտղոսների քանակով

Եթե հաշվի առնենք միջին արդյունավետությունը, ապա Օտուբանջոյի ցուցանիշը (0,47 գոլ մեկ խաղում) ամենացածրը չէ և չնչին չափով գերազանցում է 2016/17թթ. առաջնությունում Արտակ Եդիգարյանի ցույց տված արդյունքին՝ 0,46 (13 գոլ 28 խաղում):

Վերջին տարիներին առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսի հավակնորդների թիվը շատ սահմանափակ է, պայքարն էլ առանձնապես թեժ չի ընթացել: Բացառություն չկազմեց նաև ավարտված առաջնությունը:

Առաջնության մեկնարկում արդյունավետությամբ աչքի ընկավ «Լոռիից» «Ուրարտու» տեղափոխված Ջոնել Դեսիրեն, որը 17 գնդակով ճանաչվել էր 2018/19թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկու: Մեկնարկային 7 հանդիպումներում նույնքան գոլ խփելով (մեկը՝ «Գանձասար-Կապանի» հետ հետագայում չեղարկված խաղում), Դեսիրեն այդ արդյունքով ամենաարդյունավետն էր առաջնության աշնանային հատվածում:

13.09.2020 Alashkert 1 2 Urartu 21 960x640 - Յուսուֆ Օտուբանջոյի ցուցանիշը վատագույնն է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում

5-ական գնդակով ռմբարկուների պայքարում նրան հետապնդում էին արարատցի Ուրոշ Նենադովիչն ու ալաշկերտցի Դավիդ Դավիդյանը, 4-ական գոլ էին խփել Մաիլսոն Լիման («Արարատ-Արմենիա») և «Վանի» հարձակվող Ուիլֆրեդ Կուասի Էզան: Իսկ Յուսուֆ Օտուբանջոն ընդամենը 3 անգամ էր գրավել մրցակիցների դարպասները:

Առաջնության գարնանային հատվածում պատկերը փոխվեց: Ինչպես նախորդ առաջնությունում, այս անգամ էլ գարնանը Դեսիրեի նշանառությունը խախտվեց, որի պատճառով նա իր գոլերի քանակն ավելացրեց ընդամենը մեկով: Բացի այդ էլ, վնասվածքի պատճառով Դեսիրեն բաց թողեց առաջնության ավարտական 5 հանդիպումները:

Իսկ ահա Յուսուֆ Օտուբանջոն կարծես զարթնեց խորը քնից: Նրան առաջնության գարնանային հատվածի մեկնարկում արդյունավետ 4 խաղերի շարք հաջողվեց, որի ընթացքում 5 գոլ խփեց: «Ուրարտուի» հետ հետաձգված խաղում էլ դուբլի հեղինակ դառնալով, Օտուբանջոն 10 գնդակով ամրապնդեց առաջնության լավագույն ռմբարկուների ցանկի առաջատարի իր դիրքը, որը պահպանեց մինչև մրցաշարի ավարտը:

06.06.2021 Ararat Armenia NOAH 14 960x640 - Յուսուֆ Օտուբանջոյի ցուցանիշը վատագույնն է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում

«Ալաշկերտը» VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթողն է. VNews-ի ֆոտոշարքը

Յուսուֆ Օտուբանջոն Հայաստանում ելույթները սկսել է նախորդ առաջնության գարնանային հատվածում: Նրա նորամուտն «Արարատ-Արմենիայի» կազմում շատ տպավորիչ ստացվեց: 2020թ. մարտի 2-ին «Արարատի» հետ կայացած խաղում նիգերիացի ֆուտբոլիստը նորամուտը դուբլով նշեց: Առաջնության 13 հանդիպումներում խփած 7 գոլով Օտուբանջոն 2-րդն էր «Արարատ-Արմենիայի» ռմբարկուների ցանկում՝ ընդամենը մեկ գնդակով զիջելով Մաիլսոն Լիմային:

«Արարատ-Արմենիայի» կազմում Օտուբանջոն արդեն 17 գոլի հեղինակ է դարձել: Թիմում ելույթները շարունակելու դեպքում նիգերիացի հարձակվողը կդառնա «Արարատ-Արմենիայի» բոլոր տարիների լավագույն ռմբարկուն՝ գերազանցելով 19 գոլ խփած Անտոն Կոբյալկոյի ցուցանիշը:

Յուսուֆ Օտուբանջոն դարձավ ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած 26-րդ ֆուտբոլիստը: Նա նաև 8-րդ լեգեոնականն է, որ դառնում է «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր:

158036757 957616804775144 7463414068257073572 o 960x660 - Յուսուֆ Օտուբանջոյի ցուցանիշը վատագույնն է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում

Առավել հաճախ՝ 3-ական անգամ բոլորից դիպուկ են գտնվել Արսեն Ավետիսյանը, Արա Հակոբյանը, Մարկոս Պիզելին և Միհրան Մանասյանը: Լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, որը 2004թ. 17 տարեկանում 21 գոլով փյունիկցի իր խաղընկերոջ՝ Գալուստ Պետրոսյանի հետ դարձել է ամենաարդյունավետը: Ամենատարեցն Արթուր Քոչարյանն է, որը  35 տարեկանում «Ուլիսում» 15 գնդակով դարձել է 2009թ. առաջնության լավագույն ռմբարկու: Իսկ ՀՀ առաջնությունների արդյունավետության բացարձակ ռեկորդակիրն Արա Հակոբյանն է, որը 2003թ. «Բանանցի» կազմում 45 անգամ խոցել էր մրցակիցների դարպասները:

Օտուբանջոն «Արարատ-Արմենիայի» առաջին ներկայացուցիչն է, որ արժանանում է առաջնության լավագույն ռմբարկուի տիտղոսին: Թիմերից առավել հաճախ՝ 11 անգամ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր են դարձել «Փյունիկի» ներկայացուցիչները: 6 անգամ լավագույն ռմբարկու են ճանաչվել «Ալաշկերտի», 4-ական՝ «Բանանցի» և «Շիրակի», 3՝ «Արարատի», 2՝ Արարատի «Արաքսի» (նախկին «Ցեմենտի») ֆուտբոլիստները: Մեկական անգամ էլ դափնեկիր են դարձել Արտաշատի «Դվինի», «Կիլիկիայի», «Ուլիսի»«Իմպուլսի», «Լոռիի» և «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները:

Հետաքրքիր է, որ միայն 14 անգամ են առաջնության լավագույն ռմբարկու ճանաչվել չեմպիոն հռչակված թիմի ֆուտբոլիստները:

24.09.2020 Ararat Armenia 1 0 Celje 13 960x640 - Յուսուֆ Օտուբանջոյի ցուցանիշը վատագույնն է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցանկում

Տարոն Ոսկանյան․ «Եղիշե Մելիքյանի և Աբրահամ Խաշմանյանի դերը նույնպես շատ մեծ էր այս չեմպիոնության հարցում» (տեսանյութ)

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ առաջնությունների լավագույն ռմբարկուների ցուցանիշները:

ԹվականՌմբարկունԱկումբըԳոլԽաղՄիջինը
1992Վահե Յաղմուրյան«Արարատ»38291,31
1993Անդրանիկ Հովսեփյան

Գեղամ Հովհաննիսյան

«Բանանց»

ՀՄԸՄ

26

26

25

27

1,04

0,96

1994Արսեն ԱվետիսյանՀՄԸՄ39261,50
1995Արսեն ԱվետիսյանՀՄԸՄ12101.20
1995/96Արա Ադամյան«Արագած», «Շիրակ»28201,40
1996/97Արսեն Ավետիսյան«Փյունիկ»24211,14
1997Արթուր Պետրոսյան«Շիրակ»18171,05
1998Արա Հակոբյան«Դվին»20201
1999Շիրակ Սառիկյան«Ցեմենտ»21240,87
2000Արա Հակոբյան«Արաքս»21191,10
2001Արման Քարամյան«Փյունիկ»21191,10
2002Արման Քարամյան«Փյունիկ»36211,76
2003Արա Հակոբյան«Բանանց»45241,87
2004Էդգար Մանուչարյան

Գալուստ Պետրոսյան

«Փյունիկ»

«Փյունիկ»

21

21

22

24

0,95

0,87

2005Նշան Էրզրումյան«Կիլիկիա»18230,78
2006Արամ Հակոբյան«Բանանց»25270,92
2007Մարկոս Պիզելի«Արարատ»22260,87
2008Մարկոս Պիզելի«Արարատ»17290,58
2009Արթուր Քոչարյան«Ուլիս»15260,57
2010Գևորգ Ղազարյան

Մարկոս Պիզելի

«Փյունիկ»

«Փյունիկ»

16

16

24

26

0,66

0,61

2011Բրունո Կորեա«Բանանց»16260,61
2012/13Նորայր Գյոզալյան«Իմպուլս»22410,53
2013/14Միհրան Մանասյան«Ալաշկերտ»17280,60
2014/15Սեսար Ռոմերո

Ժան-Ժակ Բուգուհի

«Փյունիկ»

«Շիրակ»

21

21

25

25

0,84

0,84

2015/16Միհրան Մանասյան

Հեբեր Արաուխո

«Ալաշկերտ»

«Ալաշկերտ»

16

16

22

26

0,72

0,61

2016/17Միհրան Մանասյան

Արտակ Եդիգարյան

«Ալաշկերտ»

«Ալաշկերտ»

13

13

27

28

0,48

0,46

2017/18Արտակ Եդիգարյան«Ալաշկերտ»13270,48
2018/19Ջոնել Դեսիրե«Լոռի»17250,68
2019/20Մորի Կոնե«Շիրակ»23280,82
2020/21Յուսուֆ Օտուբանջո«Արարատ-Արմենիա»10210,47

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա