Logo

10 խաղացող, ում տրանսֆերային արժեքն ամենաշատն է աճել անցած վեց ամսում

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 16.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
pedri durante un partido del fc barcelona 1 - 10 խաղացող, ում տրանսֆերային արժեքն ամենաշատն է աճել անցած վեց ամսում

Նոր մրցաշրջանից առաջ տրանսֆերային պորտալներում թարմանում են խաղացողների տրանսֆերային արժեքները։ Փոփոխությունները պայմանավորված են ֆուտբոլիստների ցուցադրած խաղով։ Ազգային առաջնություններին հետևեցին միջազգային խոշոր մրցաշարերը, որոնք ևս բավականին մեծ փոփոխություններ բերեցին խաղացողների տրանսֆերային արժեքների մեջ։ Բոլորովին էլ պատահական չէ, որ արժեքային ամենամեծ առաջընթաց գրանցած խաղացողը ԵՎՐՈ-ի հերոսներից մեկն է ու ընդգրկվել է մրցաշարի խորհրդանշական հավաքականում։

VNews-ը ներկայացնում է 2021 թվականից հունվարից հետո տրանսֆերային արժեքներում ամենամեծ աճ գրանցած թոփ-10 խաղացողներին։

*Տրանսֆերային արժեքներն` ըստ Transfermarkt-ի

10․ Բուկայո Սակա («Արսենալ»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 40 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 65 000 000 եվրո

Աճը՝ 25 000 000 եվրո

Bukayo Saka starts against Germany as England switch to three man defence for Euro 2020 last 16 clash - Eurosport

Անգլիայի հավաքականի կազմում ԵՎՐՈ-ի գլխավոր անհաջողակներից մեկն անկախ ամեն ինչից հիանալի մրցաշրջան անցկացրեց։ 19-ամյա խաղացողը փայլեց նաև ԵՎՐՈ-ում, սակայն վերջին վրիպումը մեծ հետք թողեց նրա ու Անգլիայի հավաքականի վրա։ Թեպետ ամբողջ մեղքը Սակայի վրա բարդել պետք չէ, քանի որ նա վրիպողը չէր։ Սական թե՛ «Արսենալում», թե՛ Անգլիայի հավաքականում լավ մրցաշրջան անցկացրեց։ Ակումբային մակարդակում նրա տպավորիչ ելույթները ստիպեցին Գարեթ Սաութգեյթին նրան ոչ միայն հավաքական հրավիրել, այլև հաճախակի տեղ տալ մեկնարկային կազմում։

Այս ամենի համատեքստում Սակայի տրանսֆերային արժեքի բարձրացումն ամենևին էլ զարմանալի չէ։ Սակայն «Արսենալի» հաստատ մտադիր չէ բաժանվել իր հեռանկարային խաղացողից, որն արդեն ապացուցել է իր բարձր կարգը նաև միջազգային խաղերում։

9․ Կինգսլի Կոման («Բավարիա»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 40 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 65 000 000 եվրո

Աճը՝ 25 000 000 եվրո

Report: Bayern Munich and Kingsley Coman have ceased negotiations at least temporarily - Bavarian Football Works

«Բավարիայի» վինգերը ԵՎՐՈ-ում ամենևին էլ տպավորիչ մրցաշար չանցկացրեց։ «Բավարիայում» նա լավ մրցաշրջան անցկացրեց ու արժանիորեն հայտնվեց Դիդիե Դեշամի հայտացուցակում։ Կոմանի տրանսֆերային արժեքի զգալի բարձրացումը բացի ցուցադրած խաղից այլ պատճառներ ունի։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականին։ Մյունխենյան գրանդի հետ Կոմանը նոր պայմանագրի շուրջ դեռ համաձայնության հասնել չի կարողանում։ Թեպետ երկու տարի դեռ կա պայմանագրի ավարտին, այնուամենայնիվ ֆրանսիացի երիտասարդ խաղացողը հստակություն է ուզում իր ապագայի հարցում:

Կոմանը պատրաստ է երկարաձգել պայմանագիրը, սակայն կողմերը համաձայնության չեն հասնում։ Խոսակցություններ կան, որ Կոմանի ծառայություններով հետաքրքրվում է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Սակայն Ջեյդոն Սանչոյի տրանսֆերից հետո, դժվար թե, ՄՅՈւ-ն մեծ գումարներ ծախսի այս անգամ էլ «Բավարիայի» երիտասարդ աստղի տրանսֆերը գնելու համար։

8․ Ջամալ Մուսիալա («Բավարիա»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 10 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 38 000 000 եվրո

Աճը՝ 28 000 000 եվրո

He's full of tricks!' - Kimmich sees 'something special' in Bayern Munich teen sensation Musiala | Goal.com

Մուսիալան անցած մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկն էր։ 18-ամյա խաղացողը վայելում էր «Բավարիայի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի վստահությունը։ Պատահական չէ, որ երիտասարդ խաղացողը նաև ազգային հավաքական հրավիրվեց ու մասնակցեց ԵՎՐՈ-2020-ին։ Ֆլիկը Գերմանիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչն է, այնպես որ, Մուսիալան բունդեսթիմից հրավերներ ստանալու է նաև առաջիկայում։ Դրա համար պետք է պահել ներկայիս խաղամակարդակն ու աշխատասիրությունը։

Մուսիալայի տրանսֆերային արժեքը զգալիորեն բարձրացել է վերջին վեց ամսվա ընթացքում։ Սակայն սա որևէ կերպ չի հետաքրքրում «Բավարիային»։ Խաղացողի ապագան կապված է մյունխենյան թիմի հետ, ու. դժվար թե. Մուսիալան «Բավարիայից» բացի այլ ճանապարհներ փնտրի իր զարգացման համար։

7․ Յուսեֆ Էն-Նեսիրի («Սևիլիա»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 12 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 40 000 000 եվրո

Աճը՝ 28 000 000 եվրո

Manchester United linked to Youssef En-Nesyri - United In Focus

Յուսեֆ Էն-Նեսիրին «Սևիլիայի» կազմում հիասքանչ մրցաշրջան անցկացրեց, ու դա նպաստեց տրանսֆերային արժեքի բարձրացմանը։ Լա լիգայում անդալուսական թիմը մինչև վերջին տուրերը հավակնում էր չեմպիոնության, բայց ի վերջո առաջնությունն ավարտեց 4-րդ տեղով։ Լա լիգայում մասնակցած 38 խաղերում Էն-Նեսիրին 18 գոլ խփեց, ևս վեցը խփեց Չեմպիոնների լիգայի 8 խաղերում։ Նրա առաջընթացը ամենանկատելիներից էր իսպանական Պրիմերայում։ Մարոկկացի խաղացողը այսպիսի խաղ ցուցադրելու դեպքում կարող է շատ շուտով փոխել ակումբը՝ տեղափոխվելով ավելի թոփ թիմ։ Գրանդները պետք է շտապեն։ Եթե Էն-Նեսիրին ևս մեկ տպավորիչ մրցաշրջան անցկացրեց, նրա տրանսֆերային արժեքը կարող է ավելանալ։

6․ Նունու Մենդեշ («Սպորտինգ»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 12 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 40 000 000 եվրո

Աճը՝ 28 000 000 եվրո

If I worked at a big European club, I'd be looking at him' - In-demand NXGN star Nuno Mendes backed for summer transfer | Goal.com

«Սպորտինգը» 18 տարվա դադարից հետո դարձավ Պորտուգալիայի չեմպիոն։ Լիսաբոնյան թիմի կազմում հերոսական մրցաշրջան անցկացրեց պորտուգալացի 19-ամյա պաշտպան Նունու Մենդեշը։ Նա արժանիորեն հրավեր ստացավ Ֆերնանդու Սանտուշից Պորտուգալիայի հավաքականում ԵՎՐՈ-2020-ին մասնակցելու համար։

Սակայն Եվրոպայի առաջնությունում 19-ամյա խաղացողն այդպես էլ խաղաժամանակ չստացավ։ Սանտուշը վստահում էր Ռաֆայել Գերեյրոյին։ Եթե Մենդեշը խաղար ԵՎՐՈ-ում, գուցե նրա տրանսֆերային արժեքն ավելի զգալի աճ գրանցեր։

Մեր ընտրանին

5․ Ջուդ Բելինգեմ («Բորուսիա» Դորտմունդ)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 27 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 55 000 000 եվրո

Աճը՝ 28 000 000 եվրո

Agent Henderson". Liverpool fans react to Jordan Henderson's post about Jude Bellingham

Դորտմունդի «Բորուսիան» հերթական խոշորագույն բիզնես-նախագիծն է իրականացնում այս անգամ անգլիացի Ջուդ Բելինգեմի շնորհիվ։ 2020 թվականին 23 մլն եվրոյով «Բիրմինգեմից» երիտասարդ անգլիացուն գնելուց մեկ տարի անց նրա տրանսֆերային արժեքն արդեն կրկնապատկվել է։ 18-ամյա խաղացողը Անգլիայի հավաքականի կազմում մասնակցեց ԵՎՐՈ-2020-ին։ Ընդամենը մեկ տարում նա զգալի առաջընթաց գրանցեց, ինչը երևում է նաև տրանսֆերային արժեքի փոփոխությամբ։ «Բորուսիան» այսպիսի գործարքներ անելու վարպետ է։ Օրինակները բազմաթիվ են։

4․ Մեյսոն Մաունթ («Չելսի»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 45 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 75 000 000 եվրո

Աճը՝ 30 000 000 եվրո

When can Mason Mount play for England again and how long will he self-isolate for?

Ավարտված մրցաշրջանի գլխավոր բացահայտումներից մեկը «Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթն էր։ Հաղթանակ Չեմպիոնների լիգայում, Անգլիայի հավաքականի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն։ Մաունթը մրցաշրջանը սկսեց իր սիրելի մարզչի՝ Ֆրենկ Լեմպարդի գլխավորությամբ, սակայն նրա կարևոր դերը չփոխվեց նաև Թոմաս Տուխելի ժամանումից հետո։ «Չելսիում» Մաունթն իսկապես հոյակապ մրցաշրջան անցկացրեց ու դարձավ թիմի տարվա լավագույն խաղացողը՝ հետևում թողնելով Ն’գոլո Կանտեին, Ժորժինյոյին ու Տիմո Վերներին։

ԵՎՐՈ-ում Մաունթը Գարեթ Սաութգեյթի հիմնական կազմի մշտական դեմքերից էր։ Նրանից գուցե ավելի շատ էին սպասում, քան նա արեց ԵՎՐՈ-ում։ Ամեն դեպքում, յուրահատուկ մրցաշրջանից հետո Մաունթի տրանսֆերային արժեքը ավելացել է։ Բայց այլ ակումբ տեղափոխվելու հեռանկար չկա։ «Չելսին» Մաունթի կյանքի ակումբն է։

3․ Էրլինգ Հալանդ («Բորուսիա» Դորտմունդ)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 100 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 130 000 000 եվրո

Աճը՝ 30 000 000 եվրո

Is Halland to leave multi-express this summer? If you want to get the truly success, you should learn Laiwan. - iNEWS

Ինչպես կարող էր այս ցանկում չլինել Էրլինգ Հալանդը։ Նորվեգացին տրանսֆերային շուկայում ամենացանկալի հարձակվողն է։ Նրա համար կռիվ են տալիս «Չելսին», «Ռեալն» ու «Մանչեսթեր Սիթին»։ «Բորուսիան» Հալանդի տրանսֆերը 2020 թվականի ձմռանը գնեց 20 միլիոն եվրոյով։ Նրա վաճառքից գերմանական թիմն աստղաբաշխական գումար է աշխատելու։ Արդեն հիմա կա տեղեկություն, որ «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է 170 միլիոն եվրո վճարել նորվեգացու համար։

Հալանդի տրանսֆերային արժեքն այս պահի դրությամբ փորձագետները գնահատում են 130 միլիոն եվրո։ Հաշվի առնելով, թե ով է նրա գործակալը՝ Հալանդը հաստատ խոշոր գումարով ու խոշոր աշխատավարձով նոր ակումբ կունենա։ Սակայն ամառային տրանսֆերային այս պատուհանի ընթացքում նա, դժվար թե, հեռանա Գերմանիայից։

2․ Մարկոս Լյորենտե («Ատլետիկո»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 45 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 80 000 000 եվրո

Աճը՝ 35 000 000 եվրո

United fans react to Marcos Llorente transfer rumours - United In Focus

Մարկոս Լյորենտեն այս ցանկում տարիքով ամենամեծն է։ Նա ֆանտաստիկ մրցաշրջան անցկացրեց «Ատլետիկոյի» կազմում։ Դիեգո Սիմեոնեի գլխավորությամբ Լյորենտեն իսկական հրեշ է դարձել, որը փակում է խաղային մի շարք դիրքեր։ Արգենտինացի մասնագետի թեթև ձեռքով Լյորենտեն սկսեց խաղալ նաև աջ պաշտպանի դիրքում։ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Լյորենտեին նաև հենց այդ խաղային դիրքում օգտագործելու համար էր հրավիրել ազգային հավաքական ու մի քանի խաղում հենց նա էր փակում այդ դիրքը, այլ ոչ թե Սեզար Ասպիլիկուետան։

Լյորենտեն «Ատլետիկոյի» չեմպիոնական կազմի կարևորագույն ֆիգուրներից էր։ Նրա տեղափոխությունը մադրիդյան մեկ թիմից մյուսը իսկապես բացեց նրա պոտենցիալը։ Եթե Լյորենտեն մնար «Ռեալում», դժվար թե, Զինեդին Զիդանը նրա ունակություններն այնպես բացեր, ինչպես դա արեց Սիմեոնեն։ Արդյունքը տեսանելի է նաև տրանսֆերային շուկայում։ Նրա արժեքը ամենամեծ աճերից է գրանցել վերջին վեց ամսվա ընթացքում։ «Ատլետիկոն» «Ռեալից» նրան գնել է 30 մլն եվրոյի դիմաց, հիմա Լյորենտեի արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։ Սակայն, դժվար թե, «ռոխիբլանկոսները» վաճառեն տաղանդաշատ իսպանացու տրանսֆերը։

1․ Պեդրի («Բարսելոնա»)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 30 000 000 եվրո

Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 70 000 000 եվրո

Աճը՝ 40 000 000 եվրո

Luis Enrique plays down Pedri tiredness fears ahead of Euros - Barca Blaugranes

Պեդրին ԵՎՐՈ-2020-ի հերոսներից մեկն էր։ Նա ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում։ Լուիս Էնրիկեի թիմում իսպանացի երիտասարդ խաղացողը անփոխարինելի էր ու մասնակցեց առաջնության բոլոր հանդիպումներին։ Եթե հանենք Խորվաթիայի դեմ խաղում ինքնագոլը, մնացածն իսկապես շատ տպավորիչ էր։

«Բարսելոնայում» 18-ամյա պատանին ևս լավ մրցաշրջան անցկացրեց ու դրա համար էլ հրավեր ստացավ ազգային թիմից։ Նրան սկսել են համեմատել Անդրես Ինիեստայի հետ։ Լուիս Էնրիկեն նույնիսկ ասաց, որ 18 տարեկան Պեդրին ավելի ուժեղ ֆուտբոլիստ է, քան 18 տարեկան Ինիեստան։ Իհարկե, այսպիսի համեմատությունները կարող են խանգարել ֆուտբոլիստին, որը շատ երիտասարդ է ու բազմաթիվ նպատակներ ունի։ Սակայն կա տպավորություն, որ Պեդրին համեստ, կարգապահ ֆուտբոլիստ է, որը գիտի, թե ինչ է պետք անել առաջընթաց գրանցելու ու զարգանալու համար։ Արդյունքը տեսանելի է նաև տրանսֆերային շուկայում:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա