Logo

Չեմպիոնին չպարտված միակ թիմը թարմացրեց իր հակառեկորդները

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 30.06.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Urartu Shirak 3 - Չեմպիոնին չպարտված միակ թիմը թարմացրեց իր հակառեկորդները

VNews.am-ն ավարտում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ առաջնության մասնակից թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Շիրակին»:

1․ Զգալիորեն փոփոխված կազմով և մարզչական նոր շտաբով առաջնությանը ներկայացած Գյումրիի «Շիրակն» իր պատմության մեջ ամենաանհաջող մրցաշրջաններից մեկն անցկացրեց՝ 9 թիմերի մրցավեճում եզրափակելով մրցաշարային աղյուսակը: Նախկինում շիրակցիներն աղյուսակի վերջին հորիզոնականում էին հայտնվել 2004, 2005 և 2010թթ. առաջնություններում՝ զբաղեցնելով 8-րդ տեղը: Այնպես որ, «Շիրակն» իր պատմության մեջ ամենացածր տեղը գրավեց:

2․ Մրցաշարային աղյուսակում 24 հանդիպումներում թիմի օգտին 13 միավոր գրանցվեց (2 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 15 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 19-53), ինչը հնարավոր միավորների 18 տոկոսն է: Նշենք, որ թիմի ցուցանիշներում ներառված է «Լոռիի» հետ չկայացած խաղում «Շիրակի» օգտին 3-0 հաշվով գրանցված տեխնիկական հաղթանակը:

Urartu Shirak 2 960x640 - Չեմպիոնին չպարտված միակ թիմը թարմացրեց իր հակառեկորդները

Փաստացի «Շիրակն» առաջնությունում 24 խաղ անցկացրեց (1 հաղթանակ, 7 ոչ-ոքի, 16 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 16-58), որից «Գանձասար-Կապանի» հետ կայացած հանդիպման արդյունքը (0-5) չեղարկվեց:

Եթե հաշվի առնենք թիմի վաստակած փաստացի միավորների քանակը (10), ապա «Շիրակը» կրկնեց 2010թ. գրանցած իր վատագույն արդյունքը (10 միավոր 28 խաղում): Իսկ տոնած միակ հաղթանակը վատագույնն է թիմի պատմության մեջ: Մինչ այդ նվազագույն քանակի հաղթանակներ (2) գյումրեցիները տոնել էին 2010թ.: Խփած գոլերի քանակն էլ գերազանցում է միայն 2008թ. առաջնությունում գրանցած ցուցանիշը (15 գոլ 28 խաղում):

3․ Առաջնության աշնանային հատվածը «Շիրակն» ավարտեց 8-րդ հորիզոնականում՝ անցկացրած 10 հանդիպումներում վաստակելով ընդամենը 5 միավոր (1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 7 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 8-29), ինչը հնարավոր միավորների 16,6 տոկոսն է:

17.03.2021 18 round Alashkert Shirak 2 960x640 - Չեմպիոնին չպարտված միակ թիմը թարմացրեց իր հակառեկորդները

Առաջնության գարնանային հատվածում անցկացրած 13 հանդիպումներում գյումրեցիները կրկին ընդամենը 5 միավոր վաստակեցին (5 ոչ-ոքի, 8 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 8-24): 3 միավոր էլ «Շիրակի» օգտին գրանցվեց «Լոռիի» հետ չկայացած խաղում:

Մեր ընտրանին

Սովորաբար Գյումրիում հաջող հանդես եկող «Շիրակը» շատ անհաջող ելույթներ ունեցավ սեփական հարկի տակ՝ 12 խաղում վաստակելով ընդամենը 5 միավոր (5 ոչ-ոքի, 7 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 9-23), ինչը հնարավոր միավորների 13,8 տոկոսն է:

Մրցակիցների դաշտերում անցկացրած 11 հանդիպումներում «Շիրակը» կրկին վաստակեց ընդամենը 5 միավոր (1 հաղթանակ, 2 ոչ-ոքի, 8 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 10-30), ինչը հնարավոր միավորների 15,1 տոկոսն է: Հյուրընկալվելիս միակ հաղթանակը գյումրեցիները տարել են «Փյունիկի» նկատմամբ՝ 2-0:

17.03.2021 18 round Alashkert Shirak 29 960x640 - Չեմպիոնին չպարտված միակ թիմը թարմացրեց իր հակառեկորդները

4․ «Շիրակը» թիմային նոր հակառեկորդ սահմանեց՝ մեկնարկային 10 հանդիպումներում (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղը) այդպես էլ չճաշակելով հաղթանակի քաղցրությունը (2 ոչ-ոքի, 8 պարտություն, խփած և բաց թողած գոլեր՝ 6-34): Նախկին հակառեկորդը գրանցվել էր 2010թ. առաջնության մեկնարկում, երբ «Շիրակը» Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ չէր հաղթել մեկնարկային 8 հանդիպումներում՝ պարտվելով մրցակիցներին:

11-րդ տուրում «Փյունիկի» նկատմամբ միակ հաղթանակը տոնելուց հետո «Շիրակն» առաջնության մնացած 13 խաղերում այլևս չվայելեց հաղթանակի բերկրանքը (5 ոչ-ոքի, 8 պարտություն): Ավելի վատ ցուցանիշ թիմն ունեցել է միայն 2004թ.՝ 14 խաղ ընթանալով առանց հաղթանակի (5 ոչ-ոքի, 9 պարտություն):

«Շիրակը» կրկնեց ամենախոշոր հաշվով պարտության իր հակառեկորդը՝ 0-7 հաշվով զիջելով «Արարատ-Արմենիային»: Դա նաև 29-րդ առաջնությունում գրանցված ամենախոշոր հաշիվն է: Նախկինում շիրակցիները ՀՀ առաջնություններում 7 անպատասխան գնդակ էին ընդունել «Փյունիկից» (2006թ.) և «Միկայից» (2009թ.):

17.03.2021 18 round Alashkert Shirak 8 960x640 - Չեմպիոնին չպարտված միակ թիմը թարմացրեց իր հակառեկորդները

Գյումրեցիներն առաջնությունում խոշոր հաշվով 9 պարտություն կրեցին, ինչը մասնակից թիմերի մեջ յուրօրինակ տխուր ռեկորդ է: «Շիրակը» կրկնեց 2010թ. առաջնությունում գրանցած իր հակառեկորդը:

Թեև անհաջող ելույթներին, «Շիրակը» միակ թիմն էր, որ չպարտվեց երկրի չեմպիոն «Ալաշկերտին»՝ 3 հանդիպումներն էլ ավարտելով ոչ-ոքի: Իսկ ահա «Լոռիին» Բարձրագույն խմբի առաջնություններում հաղթել «Շիրակին» այդպես էլ չհաջողվեց: Ավարտված առաջնությունում կայացած 2 խաղում էլ գյումրեցիները զիջեցին «Լոռիին»:

24 հանդիպումներից (ներառյալ նաև «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղը) միայն 4-ում շիրակցիները սեփական դարպասն անառիկ պահեցին, 13-ում գյումրեցիներին չհաջողվեց գոլ խփել: «Շիրակին» 3 անգամ 3 խաղ շարունակ չի հաջողվել գրավել մրցակիցների դարպասը: Թիմի մոտ ամենաերկար գոլային երաշտը տևել է 366 րոպե:

Urartu Shirak 28 960x640 - Չեմպիոնին չպարտված միակ թիմը թարմացրեց իր հակառեկորդները

5․ «Շիրակի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 10 հարված (2-ը՝ «Գանձասար-Կապանի» հետ չեղարկված խաղում), որից իրացվել է 9-ը: Թիմի օգտին նշանակված 11մ երկու հարվածներն էլ դիպուկ են իրացվել: Արման Ասլանյանը խոցել է «Նոայի» դարպասապահ Վալերիո Վիմերկատիի պաշտպանած դարպասը, իսկ Իգոր Ստանոևիչը հաղթող է դուրս եկել «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Դմիտրի Աբակումովի հետ մենամարտում:

Մեր ընտրանին

«Շիրակի» դարպասին նշանակված 11մ 8 հարվածներից 7-ն է ավարտվել դարպասի գրավմամբ: Գևորգ Կասպարովի դարպասին նշանակված 11մ 3 հարվածներն էլ անվրեպ են իրացրել «Նոայի» լեգեոնական Վլադիմիր Ազարովը, գանձասարցիներ Վբեյմար Անգուլոն և Ժոզեֆ Ադահ ՕմանՎլադիմիր Ազարովը հաղթող է դուրս եկել նաև Սոկրատ Հովհաննիսյանի հետ մենամարտում: Վերջինիս դարպասը գրավել է նաև «Վանի» հարձակվող Ուիլֆրեդ Կուասի Էզան:

Դարպասապահներից միակ 11մ հարվածը հետ է մղել Սպասոյե Ստեֆանովիչը՝ հաղթող դուրս գալով «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ալեքսանդր Կարապետյանի հետ մենամարտում: Իսկ ահա նույն խաղում Կարապետյանի խաղընկեր Յուսուֆ Օտուբանջոն գրավել է Ստեֆանովիչի դարպասը:

17.03.2021 18 round Alashkert Shirak 26 960x640 - Չեմպիոնին չպարտված միակ թիմը թարմացրեց իր հակառեկորդները

«Արարատի» հետ առաջնության ավարտական խաղում նորամուտը նշած «Շիրակի» երիտասարդ դարպասապահ Լյովա Կարապետյանն էլ Մորի Կոնեի հարվածից հետո գնդակը հանել է ցանցից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա